«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այսօր միջնորդների ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի պահպանմանը: Նա ասաց,որ հիմքեր չի տեսնում, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից: Գեղամ Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իշխանությունն անցնում է ձեռքից ձեռք: Վերջին տասնամյակում վերացել է Լեռնային Ղարաբաղի գործոնը, Ղարաբաղը դադարել է սուբյեկտ լինելուց: Բանախոսը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունը ձևավորվում է ՀՀ իշխանությունների միջամտությամբ: Ինտեգրվել են երկու իշխանությունները, սակայն հանրությունները շարունակում են խորթ մնալ միմյանց: