Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Միավորման առանցքի հարցը

Կան արտահայտություններ կամ արտահայտվող մտքեր, որոնք ընտրությունների մոտենալուն զուգահեռ հաճախակիանում են: Դրանցից մեկն էլ այն է, որ ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է միավորվի: Մենք` Հայաստանի քաղաքացիներս, դա լսում ենք քանի տարի, իսկ ամեն համապետական ընտրությունից առաջ լսում ենք ավելի ուժգին: Ընդ որում` դա Հայաստանի քաղաքական դաշտում արտահայտվող հազվագյուտ մտքերից է, որի հետ վիճելը բավական դժվար է: Իսկապես, իշխանության բիրտ ուժի դեմ արդյունավետ պայքարի համար ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն: Բայց ամբողջ հարցն այն է, թե որոնք են ընդդիմադիր ուժերը: Ինչքան իրավացի է նրանց միավորվելու կոչը կամ պահանջը, այդքան էլ իրավացի է հասարակությանը հուզող հարցը, թե որոնք են ընդդիմադիր ուժերը: Անունների առումով կարծես թե ամեն ինչ պարզ է, բայց հարցը բովանդակությունն է:

Ընդ որում` ոչ թե անունները կրողների բովանդակությունը, այլ ընդդիմություն հասկացության: Ի՞նչ է ընդհանրապես ընդդիմությունը Հայաստանում. արդյո՞ք դա միայն իշխանությանը քննադատելը, հայհոյելն է, թե՞ ընդդիմությունն ավելին է այդ ամենից: Նորմալ, քաղաքակիրթ, զարգացած ու կայացած քաղաքական ու տնտեսական համակարգերով երկրներում ընդդիմությունը հենց քննադատությունն է, մոտեցումների տարբերությունը: Բայց Հայաստանն այդ երկրների շարքում չէ, հետևաբար այստեղ ընդդիմություն հասկացությունն այլ բովանդակություն պետք է ունենա: Իսկ քանի որ Հայաստանում գործ ունենք կայացած ու կարծրացած ամբողջատիրական համակարգի հետ, ապա դրա ընդդիմությունն էլ բովանդակային առումով ենթադրում է, այսպես ասած, կոնտրհամակարգ, որը պետք է ընդդիմությունն առաջարկի հասարակությանը: Ընդ որում` բանը ոչ միայն խոսքով, այլ գործնականում առաջարկի մասին է, ոչ թե լսելի, այլ շոշափելի համակարգի մասին: Թերևս հենց դա պետք է լինի այն չափը, որով Հայաստանում պետք է չափվի ընդդիմությունը:

Եվ ահա, երբ չափում ենք այդ չափով, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում Հայ ազգային կոնգրեսից բացի, այլ ընդդիմություն, մեծ հաշվով, չկա: Բանն այն է, որ այսօր միայն Կոնգրեսն է, որ հասարակությանն առաջարկում է քիչ թե շատ շոշափելի այլընտրանքային համակարգ: Այն, անկասկած, հեռու է կատարելությունից, հեռու է նույնիսկ ցանկալիից, ունի բազմաթիվ և բազմաբնույթ թերություններ, առաջացնում է շատ հարցադրումներ: Սակայն Կոնգրեսը միակն է, որ առաջարկում է գործող համակարգ: Ահա թե ինչու, երբ խոսք է գնում ընդդիմության միավորման մասին, ամենից տրամաբանականը միավորումն է հենց Կոնգրեսի շուրջ, Կոնգրեսի շրջանակում: Խնդիրն այստեղ ամենևին անվանումը կամ անձերը չեն, այլ հենց համակարգը, որը` որպես ընդդիմադիր, այլընտրանքային գործող համակարգ, միակն է: Հետևաբար, քանի դեռ չկան այլ համակարգեր, ըստ էության ժամանակի վատնում են դառնում այլ առանցքների շուրջ, այլ անունների շուրջ միավորվելու առաջարկները: Ավելին, այդ առաջարկները հենց վերաբերում են արդեն անուններին, անձերին, անձնավորում են հասարակական ու պետական կարևոր նշանակություն ունեցող խնդիրը` ընդդիմության միավորման գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում