Friday, 26 04 2024
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

Կհանգեցնի մշտապես ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման անհրաժեշտության

Դրանց մեջ առավել երկարատև և առավել հնչեղ էր օտարալեզու դպրոցների բացման շուրջ ծավալված պայքարը, որը, ըստ էության, նախադեպ հանդիսացավ, որ խոսեն (առանց վախի), ոտքի կանգնեն նրանք, ովքեր հավերժ լռում էին, ինչ էլ որ պատահեր: Ապրիլից սկսված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը շատերին համախմբեց, շատերը հրապարակավ քննադատեցին թե՛ իշխանություններին, հատկապես վարչապետին` հիշելով նրա անհագ ցանկությունները «հայոց աշխարհի» միֆի, ռեգենդների դպրոցի և այլնի միասին, թե՛ ցույց տվեցին հնարավոր վտանգները, ստերը և այլն: Սակայն անգամ այս պարագայում «սայլը» տեղից չշարժվեց, ՀՀ իշխանությունները օտարալեզու դպրոցների օրինագծերը որոշեցին մաքրել մինչև տարեվերջ և դրեցին արտահերթ նիստի օրակարգ: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը այսօրվանից ցույցեր է անցկացնելու կառավարության (ի դեպ, այնտեղ, որտեղ Սաշիկ Սարգսյանը ոչ վաղ անցյալում թե՛ բառերով, թե՛ ձեռքի շարժումներով հայհոյանքներ թափեց օրենքի դեմ պայքարողների վրա), կրթության և գիտության նախարարության, նախագահի նստավայրի, Ազգային ժողովի առջև:
Նախաձեռնության անդամ, քաղաքագետ Նվարդ Մանասյանից հետաքրքրվեցինք` օտարալեզու դպրոցների օրինագծերը արտահերթ նիստերի օրակարգ մտցնելն ամանորյա «նվե՞ր» է պայքարողներին, թե՞ ուղղակի ուզում են տարին «մաքուր» ավարտեն, մյուս տարվա համար պայքարի տեղ այլևս չթողնեն: Ըստ նրա` հավանաբար տեղեկացված լինելով մարդկանց տեղեկատվական ակտիվության վայրէջքների մասին, նկատել են այս նախատոնական օրերին ու ցուրտ եղանակով պայմանավորված՝ քիչ ակտիվությամբ բացված պատուհանն ու նման տրոյական ձին տոնական ծառի տակ դնելու հնարավորությունը: Իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը այս հարցում նա մեկնաբանում է որպես բիրտ ուժի գործադրում անելանելիությունից. «Եթե աշխարհաքաղաքական համատեքստում դիտարկելու լինեի, ապա կարձանագրեի Ռուսաստանի արդիականացման անհրաժեշտության հրատապությունը: Քանի դեռ Ռուսաստանը արդիական տեղեկատվություն արտադրել չի կարողանում, այս բիրտ ուժը նրա ազդեցության գոտում հայտնված բոլոր երկրներում էլ լինելու է»,- նկատեց քաղաքագետը` նշելով, որ մի տեղ դա պատերազմի տեսք կունենա, մի տեղ էլ լեզվի վրա ոտնձգության չդադարող փորձի կվերածվի ու կհանգեցնի մշտապես ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման, որը հլու-հնազանդ կկատարի կենտրոնի բոլոր հրահանգները: Հետևաբար, պայքարն ինչ-որ առումով դատապարտված է երկար ճանապարհ անցնելու: Բայցևայնպես, նրա խոսքերով, արդեն իսկ որոշակի ձեռքբերումներ կան, մասնավորապես, ամենակարևորն այն է, որ գիտակցության ակտիվացում է տեղի ունեցել, քանի որ անկախությունից հետո մի պահ լեզուն մեզ համար դարձավ տրված արժեք, որի արժեքային լինելուց մնացել էր միայն կաղապարը: Մենք այն դարձրել էինք աղճատված գիտակցության արտապատկերում, դրա համար էլ նույնիսկ հեռուստատեսությամբ այնպիսի շարահյուսություն ու խոսք էիր լսում, որը դժվարությամբ էիր նույնացնում հայերենի հետ: Նրա խոսքերով, մենք նորից վերաարժևորում ենք մեր լեզվի կարևորությունը, և հաճախ տարբեր լրատվամիջոցներ բնակչությանը բացատրում են մայրենի լեզվի ուժն ու կարևորությունը: «Բացի այդ, վիրտուալ տարածքում հայերեն սիմվոլներն արդեն վերացել էին, իսկ հիմա նայեք, թե ինչպիսի բազմազանություն է ու հայերենի ինչպիսի աճող ներկայություն»,- ասում է Նվարդ Մանասյանը` ավելացնելով ՀՀ կառավարության տեսանելի նահանջը, որը բիրտ ու ոչ պրոֆեսիոնալ օրինագծից վերածվեց հնարքներ ու թաքնված ականներ պարունակող փաստաթղթի. սա ակնհայտ նահանջ է, ուրեմն հողը փխրուն էր: Իսկ հարցին` արդյո՞ք հողն այնքան փխրուն կարող է դառնալ, որ ընդհանրապես նրանց ոտքերի տակից «փախչի», պատասխանում է, որ եթե գծային քաղաքականություն վարեն ու չհասկանան գլոբալ համատեքստը, ապա՝ այո՛, քանի որ տեղեկատվական հոսքերն այսօր սահմանում են այն աշխարհը, որը ձևավորում է անհատի աշխարհընկալումը: «Այդտեղ հսկայական ազդեցություն ունի արևմտյան արժեքային համակարգը: Դրան զուգահեռ նաև ունի տեղեկատվական այդ արժեքները մեզ հասցնելու բոլոր հնարավոր միջոցները»,- նկատում է Նվարդ Մանասյանը: Ազատ Հայաստանում ծնողների` հաճախ անգլերենը ռուսերենից նախընտրելը ոչ թե լեզվով է պայմանավորված, այլ այդ լեզվի շրջանակներում ստեղծված մշակույթի արդիականությամբ: Մանասյանի խոսքերով՝ Ռուսաստանին թվաց, թե միայն բնական պաշարների ուժով կարելի է սեփական ծիրում պահել նախկին հանրապետությունները: Սակայն իրականությունը ցույց տվեց, որ լուսային արագություններում փոխանցվող տեղեկատվության դարաշրջանում քաղաքացիները սպառում են ոչ ռուսական հոսքեր: Սրա դեմ բռնանալ չի կարելի, արտագաղթը նաև պայմանավորված է սրանով: Եվ եթե մեր իշխանությունը չգիտակցի այս գործոնի ահագնացող ազդեցությունը, կարող է «ինքնիշխանություն» դառնալ:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի ղեկավար Գարեգին Չուգասզյանը մեր այն դիտարկմանը, թե, չնայած նախաձեռնությունը մինչև վերջ չի դադարեցնում պայքարը, բայց, միևնույն է, որևէ շոշափելի արդյունք չկա, պատասխանեց, որ մեր ասածի մեջ պնդում կա, որի հետ չի կարող համաձայնել` « չնայած նախաձեռնությունը մինչև վերջ չի դադարեցնում պայքարը», քանի որ, ըստ նրա, պայքարը երբեք չի դադարել, այլ առավել ուժգնացել է, դարձել է ասիմետրիկ պայքար և, բնականաբար, նորանոր ձևեր է ընդունում, օրինակ` Օտարալիզության մրցանակը: Հետաքրքրվեցինք` հիմնական հավակնորդը Արմեն Աշոտյա՞նն է, պատասխանեց, որ մինչև տարվա վերջ դեռ ժամանակ կա, սա մրցություն է, և քաղաքացիական անհնազանդության զինանոցում դեռ այնքա~ն չօգտագործված միջոցներ կան:
Իսկ այն հարցին, թե տեսակետ կա, որ եթե շատ-շատերը ընդդիմանային օրենքի փոփոխությանը, հաղթանակը վերջնական կլիներ, այդպե՞ս է արդյոք, պատասխանեց, որ պայքարի տրամաբանությունը «եթե»-ների վրա չի հենվում, այլ առկա ուժերի դասավորության։ Ըստ Գ. Չուգասզյանի` կարևորը գիտակցելն է, որ, շնորհիվ այս դիմադրության, մեծ թվով համախոհ մարդիկ իրար գտան, և ձևավորվեց քաղաքացիական շարժում, ընդ որում` համահայկական` ներառելով թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի գաղթօջախների ինչպես մտավորական, այնպես էլ այլ քաղաքացիական ակտիվություն ունեցող շրջանակների: Հարցին` ինչո՞ւ հանկարծ Լեզվի մասին օրենքի փոփոխությունները մտահոգեցին սփյուռքին, որտեղ լեզուն կորցնելու վտանգը առանց փոփոխության էլ միշտ եղել է, ասաց, որ այն նույն տարում, երբ UNESCO-ն արևմտահայերենը հայտարարեց վտանգված լեզու, հայաստանյան իշխանությունները որոշեցին դրան արձագանքել յուրովի` լուրջ հիմքեր ստեղծելով արևելահայերենի դիրքերի վտանգման համար: «Ինքնապահպանման բնազդը, բարեբախտաբար, սկսեց վերջապես աշխատել, ու և՛ սփյուռքի, և՛ Հայաստանի մտահոգ շրջանակները միավորեցին իրենց ջանքերը այս շարժման ընթացքում` հիշենք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Թուրքիայի մամուլում հրատարակված մի քանի տասնյակ հոդվածները, նկատենք, որ հայալեզու մամուլի հարյուրավոր հրապարակումներում չեղավ գոնե մեկ հեղինակ, որը պաշտպաներ և հիմնավորեր այս պիղծ դավադրությունը»,- ասում է Գարեգին Չուգասզյանը: Ըստ նրա` սա խոսում է այս որոշման հետևում կանգնածների կատարյալ ապազգայնության մասին՝ գիտակցված թե անգիտակից, երկու դեպքում էլ պետք է անել հեռու գնացող հետևություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում