Apple ընկերությունը «Let’s Talk iPhone 4» անունը կրող հանդիպմանը մասնակցելու հրավերներ է ուղարկել բլոգերներին, լրագրողներին և վերլուծաբաններին:
All Things Digital բլոգն անցած շաբաթ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի սկզբներին Apple-ը կներկայացնի նոր սմարթֆոն` iPhone 5-ը, սակայն հրավերում ոչինչ չի ասվում նոր սերնդի սմարթֆոնի շնորհանդեսի մասին:
Ինչպես գրում է Computer World-ը, եթե կանխատեսումներն արդարացվեն, ապա հոկտեմբերի 4-ին տեղի կունենա iPhone 5-ի շնորհանդեսը, ինչը նշանակում է, որ դրանից մի քանի շաբաթ անց նոր սերնդի սմարթֆոնները վաճառքի կհանվեն:
«Let’s Talk iPhone 4» միջոցառումը տեղի կունենա Կալիֆոռնիայի Կուպերտինո քաղաքում: Եթե սպասված շնորհանդեսը տեղի ունենա, այն հավանաբար կվարի Apple-ի նոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը: