Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ռեստորանն ու մեդալը՝ հուշ ԱՄՆ-ից. ի՞նչ սպասել Ֆրանսիայում

Սերժ Սարգսյանն այսօր Միացյալ Նահանգներից մեկնում է Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ է ունենալու այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Հետաքրքիր է՝ արդյոք Ֆրանսիայո՞ւմ էլ նրան որևէ կազմակերպություն մեդալ կտա, ու ի՞նչ մեդալ կլինի դա: Պարզ է միայն, որ Սերժ Սարգսյանին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, թերևս, այնքան էլ բարձր տրամադրությամբ չի դիմավորելու, քանի որ Սարկոզիի կուսակցությունը պարտություն է կրել ՏԻՄ ընտրություններում, ինչը զգալի հարված է նրան նախագահի առաջիկա ընտրությունից առաջ: Իհարկե, այնպես չէ, թե Սարկոզիի համար ամեն ինչ կորած է, բայց, համենայն դեպս, լինելով ՏԻՄ հարվածի ազդեցության տակ, նա գուցե այնքան էլ ջերմ ընդունելության չարժանացնի Սերժ Սարգսյանին:

Մինչդեռ Սարգսյանը, որը, ԱՄՆ-ում լինելով, այդպես էլ անգամ «պատահաբար» միջանցքներում բախտ չունեցավ ոչ միայն ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի, այլև նույնիսկ պետքարտուղարի ձեռքը սեղմել ու հասնելով ՄԱԿ՝ այդպես էլ ոչ մի լուրջ քաղաքական հանդիպում չունեցավ, Ֆրանսիայում գոնե կունենա ջերմ ընդունելության կարիք, առավել ևս՝ Մոսկվայից ստացված ոչ այդքան ջերմ տեղեկատվության ֆոնին: Խոսքն, իհարկե, Կրեմլում կատարվելիք փոփոխության մասին է, որը կարող է Հայաստանում էլ որոշակի մթնոլորտային փոփոխություններ մտցնել: Ավելին, Սերժ Սարգսյանը հավանաբար տեսել է հայկական հեռուստատեսություններով պտտած կադրը, թե ինչպես է «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի միջանցքներում ողջունվում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իսկ Սերժ Սարգսյանի կուսակիցներ Գագիկ Մելիքյանն ու Գագիկ Մինասյանը՝ քաղաքական «որբերի» լռությամբ հետևում այդ ողջույններին: Այնպես որ, Սերժ Սարգսյանին Փարիզի ջերմությունը շատ է անհրաժեշտ, որ արևմտյան վոյաժի միակ ջերմ հիշողությունը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ ռեստորանային հանդիպումը չմնա՝ ընդգծելով Միացյալ Նահանգներ կատարած այցի դատարկությունը, երբ անգամ տեղի հայ համայնքը հրաժարվեց ջերմ ընդունելություն ցույց տալ Սերժ Սարգսյանին:

Ըստ ամենայնի, արևմտյան այցը Սերժ Սարգսյանի համար երևի թե պետք է ահազանգ լինի, լրջագույն ազդակ առ այն, որ Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնը ոչ թե առաջինի և երկրորդի միջև լարախաղացությամբ զբաղվելու համար է, այլ Հայաստանի անկախության երրորդ տասնամյակը մարդկության պատմության երրորդ հազարամյակին համարժեք կառավարելու և համակարգային անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, այլ կերպ ասած` ադեկվատ քաղաքականության համար, քանի որ Հայաստանի կատարմամբ մնացյալ ամեն ինչին աշխարհը, թերևս, արդեն իսկ ականատես եղել է, և այն Հայաստանը, որ այսօր կա՝ ի դեմս կառավարման ներկայիս կառուցվածքի, բովանդակության, ոճի և մեթոդաբանության, աշխարհի համար այլևս բացարձակապես հետաքրքիր չէ, անկախ՝ թե ինչ ազգանուն կկրի այդ Հայաստանի նախագահը: Աշխարհին հետաքրքիր է նոր Հայաստանը, որը համաշխարհային միտումներին ադեկվատ պետություն է և վարում է ադեկվատ քաղաքականություն: Իսկ դա առաջին հերթին սկսվում է ներքին քաղաքականությունից, որտեղ սպասվում են շրջադարձային փոփոխություններ: Բայց քանի որ Սերժ Սարգսյանն իր նախագահության հենց սկզբից ներքին քաղաքականությունն է պայմանավորել արտաքինով, ոչ թե հակառակը, նա արևմտյան ներկայիս շրջագայության ընթացքում որոնելու է ներքին կյանքում անհրաժեշտ հանգուցալուծումների բանալին: Նկատելի է, որ Միացյալ Նահանգներում գոնե հրապարակային մակարդակով նրան այդ բանալին այդպես էլ չտրվեց, այլ տրվեց ներգաղթի մեդալ՝ ցույց տալով, որ Սարգսյանը արդեն խաղում է եզրագծի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում