Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Ծայրահեղ Հայաստաններ

Նախօրեին Սերժ Սարգսյանը Երևանի նոր հեծանվահրապարակն էր բացում, իսկ երեկ` արդեն «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը, որը Հայաստանն ապահովում է իսկապես ժամանակակից, արդիական, հաճելի օդային դարպասով, որից մուտք գործելը շատերի համար կլինի ցանկալի:

Իհարկե, մյուս կողմից էլ շատերի համար արդեն ավելի հաճելի կդառնա նաև Հայաստանից հեռանալը: Թերևս հենց դրա համար կարևոր է, որ երկրի օդանավակայանն ավելի լավը չլինի, քան երկիրն ինքը, որ ավելի մեծ լինի օդանավակայանով երկիր գալու, ոչ թե երկրից գնալու ցանկությունը: Դա, իմիջիայլոց, ավելի շատ փիլիսոփայական հարթության մեջ, քանի որ իրականում իհարկե հաճելի և կարևոր է, որ երկիրն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող գեղեցիկ ու հարմար օդանավակայան, հատկապես եթե այդ երկիրն ունի աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության խնդիրներ: Այդ իմաստով, օդանավակայանի նոր տերմինալի բացումը, անշուշտ, կարևոր իրադարձություն է երկրի համար, և դրան նախագահի մասնակցությունն իսկապես ավելորդ մեկնաբանությունների կարիք չի զգում: Բայց երբ այդ նույն ֆոնին համեմատում ենք նախագահի մասնակցությունը հեծանվահրապարակի բացմանը, կարծես թե այդ երկու առանձին միջոցառումների մեջ մենք տեսնում ենք մեր պետությունն ամբողջությամբ, մեր պետությունում իշխող մտածողությունն ու պատկերացումներն ամբողջությամբ:

Օդանավակայանը, օդանավը դա փայտի մի ծայրում է, իսկ հեծանիվը` մեկ այլ: Ամենևին պետք չէ դրանք իրար հետ համեմատել, որովհետև ամեն մեկն իր տեղն ունի մարդկության թե՛ պատմության, թե՛ առօրյայի մեջ: Դրանք պետք է համեմատել նախագահի ինստիտուտի, պետական բարձրագույն այդ պաշտոնի հետ: Եվ երբ համեմատում ենք, ապա տեսնում ենք, թե ինչպես է իրավիճակը շատ արագորեն, կարճ ժամանակահատվածում ընկնում, ըստ էության, մի ծայրից մյուսը: Եվ երբ տեսնում ենք, որ այդ ամենը տեղավորվում է Հայաստանի անկախության 20-ամյակի տարեդարձի մեջ, այսինքն` փորձ է արվում այդ միջոցառումները նույնականացնել անկախության տոնի հետ, փոխլրացնել, ապա ինքնաբերաբար ստացվում է, որ ինչպես անկախության տոնը, այդպես էլ դրա միջոցառումների ընթացքում այդ ծայրահեղությունից ծայրահեղություն շարժը ընդհանրապես հուշում է մեր պետության ներկայիս վիճակի ծայրահեղությունից ծայրահեղություն ընկած լինելը: Անկախության երկրորդ տասնամյակը բոլորող Հայաստանում կողք կողքի ապրում են ծայրահեղությունները` դաժանությունն ու բարությունը, անիրավությունն ու իրավագիտակցությունը, քաղաքացիականությունն ու գողականությունը, չքավորությունն ու գերհարստությունը: Հայաստանը ծայրից ծայր գոյատևող և ծայրահեղությունից ծայրահեղություն ընկած պետություն է:

Այլ կերպ ասած` Հայաստանի համար օրախնդիր է «ոսկե միջինի» տարբերակը, որ պետական կյանքում ընդունված է ասել միջին խավ: Մինչդեռ ակնհայտ է, որ հատկապես վերջին երեք տարիների ընթացքում այդ խավի հետևողական ոչնչացման քաղաքականություն է վարվում: Թեև հայտարարվում է օլիգոպոլիաների և մենաշնորհների դեմ պայքարի մասին, իրականում սակայն ընդամենը փոխվում են դրանց կրող դեմքերը, ընթանում է այդ գործընթացը, բայց օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները ամենևին չեն վերանում: Կամ էլ` տեղի է ունենում մեկ այլ գործընթաց` մի դեմքը հանդես է գալիս իրավաբանական մի քանի այլ դեմքերով, որը ֆորմալ առումով վկայում է իբր բազմազանության մասին, իսկ իրականում ընդամենը մոնոպոլիայի քողածածկույթ է:

Կարո՞ղ է արդյոք իշխանությունը բացահայտել այդ ամենը: Իհարկե կարող է: Իրավապահ համակարգը հնարավորություն ունի օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզելու, թե իրականում, ասենք, մի քանի ընկերությունները ինչ ընդհանուր տանիք ունեն: Նույն օպերատիվ հնարավորություններն ունի նաև հարկային համակարգը` օպերատիվ-հետախուզական ծառայության տեսքով: Բայց Հայաստանում այդ ծառայությունները` թե՛ հարկային, թե՛ իրավական համակարգերում, գործում են ոչ թե մոնոպոլիաները, օլիգոպոլիաները քանդելու ուղղությամբ` բացահայտելով դրանցում առկա հանցավոր համաձայնությունները, այլ պարբերաբար ընդամենը այցելում են այն ձեռնարկություններ, որոնք փոքր և միջին բիզնեսի ոլորտում են և դեռ չեն անցել խոշոր որևէ մեկի ազդեցության և տանիքի տակ: Այսինքն` օպերատիվ-հետախուզական պետական մեքենան ևս օգտագործվում է միջին ու մանր բիզնեսը խոշորների տակ մղելու համար: Բանն այն է, որ ծայրահեղությունները Հայաստանի իշխանությանն օգնում են իրավիճակը դարձնել կառավարելի:

Թվում է, որ եթե մարդկանց մի հսկայական մաս ծայրահեղ աղքատ է դառնում, այն դառնում է չափազանց վտանգավոր: Իրականում, սակայն, ստեղծելով այդպիսի ագրեսիվ տրամադրությունների պոտենցիալ պարունակող հսկայական շերտ, իշխանությունը դրանով ստիպում է, որ նույն կերպ ագրեսիվ հակատրամադրություններ ձևավորվեն հակառակ բևեռում: Արդյունքում, ստեղծելով այս ծայրահեղ էմոցիոնալ ֆոնը, իշխանությունը կարողանում է երկուստեք շահարկել էմոցիաները և ստանալ կառավարելի իրավիճակ: Իսկ միջին խավը, կամ այսպես ասած` «ոսկե միջինը», առաջին հերթին աչքի է ընկնում իրավիճակի հանդեպ պրագմատիկ գնահատականով` զերծ թե՛ մի, թե՛ մյուս ծայրահեղությունից: Հետևաբար, զուրկ լինելով գերէմոցիոնալ ֆոնից, այդ շերտը դադարում է լինել զանազան քարոզչական մանիպուլյացիաների թիրախ` ունենալով հստակ պահանջներ, հարցեր և տարբերակելով այդ հարցերի կոնկրետ ու վերացական պատասխանները, դրանք գնահատելով միանգամայն հաշվարկային ու սառը դատողության պրիզմայով: Իսկ դա դառնում է այն քարը, որին դեմ է առնում Հայաստանի իշխանության խոփը` քարոզչական մանիպուլյացիաների մեխանիզմը: Ահա թե ինչու Հայաստանն իր անկախության քսան տարիների ընթացքում միջին խավի ձևավորմանը, պետության մրցունակության և դիմադրունակության հարցում այդ` ըստ էության ռազմավարական խնդրի լուծմանը մոտենալու փոխարեն, հնարավորինս հեռացել է այդ լուծումից և փորձում է նույնիսկ փակել լուծմանը վերադառնալու ճանապարհները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում