Մարկ Ցուկերբերգի ավագ քույրը՝ Ռենդին, այլևս չի աշխատում եղբոր կողմից ստեղծված Facebook սոցիալական ցանցում։ Այս ընկերությունում Ռենդին զբաղեցնում էր մարկետինգի տնօրենի պաշտոնը: նա պատասխանատու էր լրատվամջոցների հետ աշխատանքի համար, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունեցել ընկերության հեռուստաալիքի՝ Facebook Live-ի ստեղծմանը: Այս մասին հաղորդում է All Things Digital տեխնոբլոգը:
Ռենդի Ցուկերբերգը Facebook-ում աշխատել է 6 տարի, իսկ վերջին երեք ամիսներին արձակուրդում էր, քանի որ երեխա էր ունեցել: Ընկերությունը պաշտոնապես հաստատել է Ռենդիի հեռանալու փաստը:
Ռենդին հեռանալուց առաջ նամակ է հղել ընկերության աշխատակիցներին, որում նշել է, որ պատրաստվում է ստեղծել սեփական ընկերությունը: Ռենդին նշել է, որ ընկերությունը կոչվելու է RtoZ Media և «օգնելու է այլ ընկերություններին ավելի սոցիալական դառնալ»: