Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Մ.Դանիելյան.«Զինվորա-ոստիկանական լուրջ պետություն ենք դառնում»

Մանկական երկաթուղու տարածքում, ինչպես տեղեկացրել էինք, այսօր 5 աղջիկների են ձերբակալել: Աղջիկներից մեկի ձեռքին եղել է հուշանվեր թուր, ինչը նկատել են տարածքի տերերը եւ աղջիկներին ասել, որ հեռանան տարածքից` վիրավորելով աղջիկներին: Մինչեւ աղջիկները կհեռանային տարածքից` հայտնվել են ոստիկանները, որոնք, հրելով, աղջիկների մազերը քաշելով, մեքենա են նստեցրել, անվանել էմոյական: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհի Բելան, ով առաջինը դուրս եկավ ոստիկանությունից, նշեց, որ այս վերջին շրջանում աղջիկներին հաճախ են ոստիկանները մոտենում եւ ասում` էմոյակա՛ն եք: Այնինչ աղջիկներից որեւէ մեկը այդ խմբին չի պատկանում:
Եթե անգամ աղջիկները էմոյական շարժման ներկայացուցիչ լինեին, արդյո՞ք իրավունք ունեն նրանց բերման ենթարկելու, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշեց՝ իհարկե, ոչ: Ըստ նրա` սա նորմալ ոստիկանական պետության ձեւ է, ֆաշիզմի ձեւակերպումներից մեկն է, երբ ոչ ֆորմալ մարդկանց, ոչ ֆորմալ կազմակերպություննեին չեն սիրում: «Այդպես որ լինի, հիմա պետք է սկսեն ջազմեններին բռնել, ռեպերներին, կարճ հագած աղջիկներին եւ այլն»,-նշեց նա:
Նրա խոսքերով, այն ինքնասպանությունները, որոնց պատասխանատվությունը գցում են էմոյական շարժման, ինչպես նաեւ Եհովայի վկաների վրա, սուտ են: Քաղմասներում եւ բանակում սպանում են ո՛չ Եհովայի վկաները, ո՛չ է էմոյականները, այլ հայ քրիստոնյաները: Իսկ բանակում ինքնասպանության հասցնում են ոչ թե Եհովայի վկաները, այլ հայ սպան, ով հայ առաքելական եկեղեցում մոմ է վառում: Ըստ նրա` այս տեմպերով մենք լուրջ զինվորա-ոստիկանական պետություն ենք դառնում, իսկ զինվորական ոստիկանական պետության ձեւերից մեկը ֆաշիզմն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում