Այսօր երեկոյան Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:
Ս.Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է Ծննդյան պատարագով:
Սուրբ Ծննդյան օրը իրար պետք է ողջունել հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»` ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»: