Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Նիկոլ Փաշինյանի վտանգավոր լռությունը

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամներ այսօր առավտոյան անժամկետ նստացույց են սկսել Մայր աթոռ Սբ էջմիածնի դիվանատանը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր աթոռի քարտուղարությունը: Պահանջը նույնն է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը։ Վաղ առավոտյան դիվանատուն եկած քաղաքացիները Վեհափառ հայրապետին մեղադրում են նաև Սուրբ Գեղարդ մասունքից մի հատված Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին նվիրաբերելու մեջ։ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը արդեն մի քանի շաբաթ է, որ պահանջում է Վեհափառի հրաժարականն ու ցույցեր է անցկացնում Երևանում և Էջմիածնում։

Մայր աթոռ Սբ. Էջմիածնի շուրջ ծավալվող այս իրադարձություններն արդեն անցնում են թույլատրելիության սահմանները։ Իսկ թույլատրելիության սահմանն այս դեպքում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու այն բացառիկ դերն ու նշանակությունն է, որն այդ կառույցը ունի Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության կյանքում։ Եկեղեցին այսօր զավթվել է բառի ուղիղ իմաստով։ Զավթվել է անհասկանալի ու կասկածելի ինչ որ խմբակի կողմից, որոնք եկեղեցու ու կաթողիկոսի դեմ պայքարում միջոցների մեջ խտրություն չեն դնում։ Ընդ որում, դա անում են թավշյա հեղափոխությանն ակնհայտորեն հղում անելով, իրենց հակահեկեղեցական պայքարը ներկայացնելով որպես թավշյա հեղափոխության տրամաբանական ու օրգանական մաս։ Նրանք դա անում են՝ ունենալով պետության ղեկվարության ու հեղափոխության առաջնորդի լուռ վերաբերմունքը կատարվողի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին մի անգամ անդրադառնալով՝ հայտարարել է, թե Հայաստանում պետությունն ու եկեղեցին անջատ են և ինքը իրավունք չունի խառնվել եկեղեցու կյանքին։ Այո, դա այդպես է, սակայն միայն այդ թեզին հղում անելով ու դրա արդյունքում լուռ անտարբերություն ցուցաբերելով Նիկոլ Փաշինյանն ակամայից աջակցում է եկեղեցու դեմ պայքարող այս խմբակին։ Չխառնվել եկեղեցու կյանքին, չի նշանակում թույլ տալ, որ եկեղեցին գրավեն ինչպես սովորական մի գերատեսչական կառույցի շենք ու իրենց պահանջները ներկայացնեն անարխիայի հասնող ցինիզմով։ Չխառնվել եղեկեցու կյանքին չի նշանակում առնվազն դիրքորոշում չարտահայտել եղեկեցու դեմ պայքարողների կողմից հեղափոխությունը ըստ էության սեփականաշնորհելու, իրենց ցածր մղումները հեղափոխության բարձր գաղափարների ներքո քողարկելու շուրջ։ Իսկ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը նման դիրքորոշում չի արտահայտել ու անթույլատրելի չի համարել թավշյա հեղափոխությունը այդ նպատակով որպես քողածածկույթ օգտագործելու էժան երևույթի դեմ, նշանակում է նա իր լռությամբ կանաչ ճանապարհ է բացում եկեղեցու դեմ պայքարողների համար։

Այո, պետությունն ու եկեղեցին անջատ կառույցներ են։ Բայց դա չի նշանակում, թե պետությունը որևէ պարտականություն չունի եկեղեցու բնականոն գործունեությունն ապահովելու ու եկեղեցին հրոսակախմբի նմանվող խմբակների ոտնձգություններից պաշտպանելու հարցում։ Եթե պետությունը չի կատարում իր այդ գործառույթը, այդպիսով անուղղակի ազդակ է հղում բողոքի այդ ճանապարհն ընտրածներին առ այն, որ պետությունն առնվազն դեմ չէ բողոքի այդ ակցիային ու բարձրաձայնվող պահանջներին։ Իսկ գուցե նաև կո՞ղմ է։

Թավշյա հեղափոխությունը դրական իմաստով կոտրել է տասնամյակներ շարունակ հասարակության գիտակցության մեջ արմատավորված շատ տաբուներ ու կաղապարներ։ Սակայն դրան զուգահեռ կարծես կոտրվում են նաև այն կաղապարները ու հանրային գիտակցության այն արգելքները, որոնք կենսական նշանակություն ունեն հասարակության բնականոն բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման գործում։ Եկղեցին դրանցից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։

Այո, Հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ խնդիրներ, եկեղեցին շատ դեպքերում կտրված է հավատացյալ հոտից, եկեղեցին չի աշխատում թափանցիկ ու հաճախ հաշվետու չէ իր գործողությունների համար։ Այս և բազմաթիվ այլ խնդիրները պետք է լուծում ստանան, պետք է լուծվեն, այո, նաև հանրության ներգրավմամբ, բանավեճերի, քննարկումների, լսումների միջոցով։ Սակայն ոչ երբեք եկեղեցու վարչական շենքը փաստացի գրավելով։ Սա չկանխելու դեպքում հաջորդ քայլով ցուցարարները կարող են գրավել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրը։ Ի՞նչ է անելու այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը։ Կրկի՞ն հայտարարելու է, որ եկեղեցին ու պետությունն իրարից անջատ են, ու վե՞րջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում