Sunday, 12 05 2024
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

Վճռական գրոհ սուպերմարկետների սաբոտաժի դեմ

Նիկոլ Փաշինյանի կառավարության հակակոռուպցիոն և հակաօլիգարխիկ կամպանիան երեկ հանդիպեց օլիգարխիայի բացահայտ և լատենտ դիմադրության՝ սաբոտաժի բացահայտ բաղադրիչով:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում կեղծ ձեռնարկատիրության և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելուց հետո երեկ իրենց մտահոգությունն են հայտնել հայաստանյան 11 սուպերմարկետներ: Մասնավորապես, «Երևանի Սիթին», «Նոր Զովքը», ՍԱՍ-ը, ևս ութ խոշոր առևտրի ցանցեր բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ողջունելով կառավարության կողմից տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը՝ դրանց ղեկավարները միաժամանակ պնդում են, որ եթե սուպերմարկետները գյուղմթերքը վաճառեին առանց անհատ ձեռներեցի կարգավիճակի, ապա բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչը կբերեր գյուղմթերքի թանկացման։

Սուպերմարկետների ղեկավարները հանդիպում են խնդրել Նիկոլ Փաշինյանից, սակայն նրանց կոռեկտ հայտարարության ստվերում ձեռնարկվել է սաբոտաժ կառավարության դեմ. երեկ մի շարք սուպերմարկետներում թանկացումներ են արձանագրվել, մասնավորապես՝ քսան տոկոսով թանկացել են միսը և գյուղմթերքը:

Ակնհայտ է, որ օլիգարխիան դիմել է ավանդական մեթոդի՝ փորձելով հրահրել սոցիալական լարվածություն և դժգոհություն նոր կառավարության դեմ:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը եղել է բավականին օպերատիվ և կոշտ: Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը՝ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետը։ «Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»,- կոչ է արել Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բաց պատերազմ է հայտարարել օլիգարխիային՝ ապավինելով հասարակության աջակցությանը: Կասկածից վեր է, որ հասարակությունն այսօրվանից ևեթ կբոյկոտի սուպերմարկետները՝ գերադասելով առևտուր անել ավելի փոքր խանութներից: Անշուշտ, Փաշինյանի երեկվա ուղերձի նպատակներից մեկը հենց փոքր և միջին բիզնեսը խրախուսելն է եղել:

Այնուամենայնիվ, խնդիրն ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, և նույնիսկ վերաբերում է երկրի պարենային անվտանգությանը: Անցած տարիների հետևողական կոռուպցիոն քաղաքականության հետևանքով թույլ է տրվել, որ սուպերմարկետները դառնան գերիշխող, ինչի հետևանքով մանր ու միջին բիզնեսը վնասներ է կրել: Սուպերմարկետներն այնպիսի գերակա դիրք ունեն, որ եթե խոշոր առևտրային ցանցերից մեկը, ենթադրենք, երկու-երեք շաբաթով դադարեցնի իր գործունեությունը, ապա երկիրն իսկապես կարող է ունենալ պարենային անվտանգության խնդիր:

Ըստ մասնագետների՝ այս պահին կառավարությունն օբյեկտիվորեն այլընտրանքային լուծումներ չունի: Նիկոլ Փաշինյանի ուղերձը քաղաքական տեսանկյունից միանգամայն մոտիվացված է, մյուս կողմից՝ չի լուծում պարենային անվտանգության, նոր ենթակառուցվածքների ստեղծման հարցը, ինչի հետևանքով մսի և գյուղմթերքի գինն առաջիկա օրերին դարձյալ կարող է թանկանալ:

Ակնհայտ է, որ կառավարությունը ստեղծված իրավիճակում պետք է դիմի ոչ ստանդարտ միջոցառումների՝ տնտեսական և սոցիալական կոնյունկտուրայի վատթարացում թույլ չտալու համար:

Քրեաօլիգարխիկ համակարգը նահանջում է՝ իր հետևից թողնելով ականապատված տարածք: Իրավիճակի բարդությունը կառավարությունում, անշուշտ, հասկանում են: Համենայնդեպս, Փաշինյանը խոստանում է, որ օլիգարխիան իր վրա շատ արագ կզգա օրինականության համոզիչ ուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում