Monday, 06 05 2024
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի

Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ընթացքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի մասը կազմող Դավթաշեն – Աշտարակ և Բաբաջանյան – Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող մասնավորապես Դավթաշեն – Աշտարակ անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ այսպիսով Դավթաշեն վարչական շրջանը կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհահատվածի շինարարության ընթացքին, որը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24մ լայնությամբ: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կազմված կլինի 3 ուղեանցից՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ տեղ կգտնի Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաև 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Նշվել է նաև, որ շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ տեղափոխվում են անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ հիշեցրել է, որ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը տասնամյակների երազանք էր, մեկնարկեց 2014 թվականից:

«Մեկնարկը տվեցինք 2014 թվականի հունվարին և 2016-ի դեկտեմբերին արդեն շահագործման հանձնեցինք Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի 5 կիլոմետրանոց միջազգային չափորոշիչներին համապատասխան նորակառույց ճանապարհը, այդպիսով նաև ապահովելով Երևանի հարավային պատշաճ մուտքը, ինչը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ և, իրոք, տասնամյակների երազանք էր երևանցիների համար: Ասիական զարգացման բանկի հետ համատեղ շարունակելով Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի փուլ առ փուլ կյանքի կոչումը` մենք անցյալ տարի ապրիլին մեկնարկեցինք Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհի շինարարությունը, որը, ինչպես արդեն համոզվեցիք, լայն թափով ընթանում է և մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի: Ի դեպ, նշեմ, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհի կառուցման շրջանակում մենք հնարավորություն ունեցանք լուծելու ևս մեկ շատ կարևոր խնդիր: Այս ճանապարհին հարակից Դավթաշենի սեփական տնատիրությունների հատվածում կառուցվել է կոյուղատար նոր համակարգ, որը երբևէ գոյություն չի ունեցել և լուրջ խնդիր է եղել բնակիչների համար», – նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով Բաբաջանյան փողոց – Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի շինարարությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս հատվածի կառուցումն էլ նախատեսվում է ամբողջությամբ ավարտել երկու տարի անց:

«Այս տարվա հունվարին տվեցինք շրջանցիկ ճանապարհի ամենաերկար և կարևոր հատվածներից մեկի՝ Բաբաջանյան փողոց – Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը: Այս աշխատանքներն էլ նախատեսվում է ավարտել երկու տարի անց, ընդ որում, կարող ենք նաև ասել, որ այդ նույն ժամանակահատվածում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող շուրջ 23 կմ երկարությամբ շրջանցիկ ողջ ճանապարհի շինարարությունը», – ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել նաև ճանապարհահատվածի հարակից տարածքների բարեկարգմանն ու կանաչապատմանը, այդ թվում նաև ոռոգման ցանցի անցկացմանը՝ կանաչ գոտիների պահպանման և խնամքն ապահովելու նպատակով:
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն 2020 թվականի սկզբին կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող, միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որն իրար կկապի Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը՝ տրանսպորտային հոսքերից զգալիորեն բեռնաթափելով քաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում