Friday, 26 04 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Ադրբեջանի ստուգողական կրակոցը

Երեկ ուշ երեկոյան հակառակորդի կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող:

Բաքուն անշեղորեն հավատարիմ է մնում իր մարտավարությանը` առաջնագծում սադրանքները հարմարեցնելով տարածաշրջանային կարևոր իրադարձությունների, հանդիպումների ժամանակացույցին:

Առաջնագծում արձանագրված երեկվա միջադեպը նախորդում էր Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը: Այն կարևոր իրադարձություն է` բոլոր առումներով: Ռուսաստանի նախագահի հետ առաջին անգամ հանդիպում է Հայաստանի նոր առաջնորդը, որն իշխանության է եկել թավշյա հեղափոխության արդյունքում` լեգիտիմության մեծ պաշարով և հավակնոտ օրակարգով:

Բաքվի համար լրացուցիչ ինտրիգ է ստեղծում երկու հանգամանք: Փաշինյանը, Սոչի մեկնելուց առաջ, Ստեփանակերտում հանդես է եկել ԼՂ խնդրի բանակցային գործընթացի ձևաչափային փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարությամբ` պնդելով բանակցություններին ԼՂՀ իշխանությունների մասնակցության կարևորությունը: Ճիշտ է` Պուտին-Փաշինյան հանդիպման, այսպես կոչված, հրապարակային հատվածում երկուստեք շրջանցվեց Ղարաբաղի թեման, բայց ակնհայտ է, որ փակ դռների հետևում Պուտինն ու Փաշինյանը հանգամանալից խոսել են կարգավորման գործընթացի մասին` հատկապես Փաշինյանի հայտարարության համատեքստում: Պուտինը հրաշալի հասկանում է, որ Փաշինյանի կառավարությունը լեգիտիմության մեծ պաշար ունի և անհրաժեշտ է ուշադիր լինել Երևանից հնչող հայտարարությունների նկատմամբ, որովհետև աշխարհաքաղաքական մյուս ուժային կենտրոնները թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանության հետ աշխատում են, այսպես կոչված, օնլայն ռեժիմում, իսկ դա հուշում է, որ Մոսկվան նույնպես պետք է վերանայի իր մարտավարությունը, մանավանդ, որ այն, մեղմ ասած, աչքի չի ընկել իր արդյունավետությամբ:

Ադրբեջանի մյուս մտահոգությունը կապված է հենց նոր իրավիճակի հետ: Թավշյա հեղափոխությունը ոչ միայն քաոս չառաջացրեց Հայաստանում, այլ երկիրը ճգնաժամից դուրս եկավ շատ ավելի ամրացած` թե՛ հասարակական կոնսոլիդացիայի և թե՛ միջազգային հեղինակության առումով:

Սակայն փոխվել է ոչ միայն Հայաստանը, այլ նաև նրա հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը: Գոնե հրապարակային հայտարարությունների մակարդակում Մոսկվան ցույց է տալիս, որ հաշվի է նստելու Հայաստանի սուբյեկտության մեծացման, հայ-ռուսական հարաբերությունները գործընկերային հարթություն տեղափոխելու անհրաժեշտության հետ: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան պատրաստ է որոշակի գին վճարել Հայաստանին` թավշյա հեղափոխության օրակարգում վեկտորալ փոփոխության օրակարգ չառաջադրելու համար:

Բաքվում մտահոգություն ունեն, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող են ձերբազատվել կոռուպցիոն, օլիգարխիկ բաղադրիչից և տեղափոխվել միջպետական հարաբերությունների հարթություն: Նման հեռանկարն անխուսափելիորեն Երևանի համար դրական համատեքստ կստեղծի կարգավորման գործընթացում` զգալիորեն չեզոքացնելով ռուս-ադրբեջանական ստվերային պայմանավորվածությունների և 2016-ի նախադեպի կրկնության ռիսկերը:

Բաքվում որոշակի տագնապներ ունեն, և երեկվա ստուգողական կրակոցով, ըստ էության, փորձում են հասկանալ նոր իրավիճակում Մոսկվայի արձագանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում