Կաղնին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը տնկել էին Սպիտակ տան մոտ գտնվող արահետում, հանվել և տեղափոխվել է բուսասանիտարական կարանտինային հսկողության տակ։ Այս մասին հաղորդել է Ելիսեյան պալատի՝ ամերիկյան «Հաֆինգթոն փոսթ» էլեկտրոնային թերթի ֆրանսալեզու տարբերակի աղբյուրը։
Պարբերականը նշում է, որ Նահանգներում խիստ կարանտինային նորմեր են պահպանվում ներմուծված տնկիների, սերմերի, սածիլների և նույնիսկ հողի համար։ Մակրոնի բերած կաղնին նույնպես բացառություն չի եղել։ Տնկիի համար կարանտինը կավարտվի մոտ ժամանակներս։ Տեղափոխումից այն չի վնասվել։
Pres. Trump and French Pres. Macron plant a tree on the South Lawn of the White House ahead of tonight's State Dinner. https://t.co/wIj2Kbd0QM pic.twitter.com/bF9Ae3qZd4
— ABC News (@ABC) 23 апреля 2018 г.