Ինչ եք կարծում, ընտանեկան կյանքի ո՞ր տարիներն է կարելի համարել ամենաերջանիկը։ Հնարավոր է, որ դա առաջին մի քանի տարի՞ն են։ Սակայն, համաձայն Social Networks and the Life Course պարբերականի հետազոտությունների, երջանկությունը թակում է նրանց դուռը, ովքեր կարողանում են սպասել։
Միասին երկար տարիներ ապրած ամուսինները խոստովանում են, որ ընտանեկան կյանքով բավարարվածության մակարդակը աճում է 20 տարվա ամուսնական կյանքից հետո։ Աշխատանքի հեղինակներն այն եզրակացությանն են եկել, որ միջինում կայուն ամուսնությունների ընտանեկան երջանկության մակարդակը հիմնականում հաստատուն մեծություն է և մի քիչ աճում է ամուսնության 20 տարուց հետո, ընդ որում, սա մեծ մասամբ տղամարդկանց է վերաբերում։
«Միասին անցկացրած երկար տարիները զույգերին հնարավորություն են տալիս ավելի խորը մակարդակով ընդունել միմյանց ու մտերմություն զգալ։ Հնարավոր է, այստեղ նաև դեր է խաղում այն հանգամանքը, որ երեխաներն արդեն մեծացել և առանձնացել են»,– ընդգծում են հետազոտության հեղինակները։