Այսօր տոնը Երևանից տեղափոխվել էր Գյումրի, և մենք արդեն ետ էինք սովորել խաղաղ ու հանգիստ երևանյան փողոցներին, ու շատերս մի փոքր նախանձով էինք հետևում Գյումրիում ծավալվող իրադարձություններին։
Վերջին օրերի իրադարձությունների հետ կապված «Առաջին լրատվական»-ի հյուրն է դերասանուհի Ելենա Բորիսենկոն։
Ինչպես ստացվեց, որ դուրս եկար փողոց «Առաջին լրատվական»-ի հարցին դերասանուհին ասաց․ «Ես միշտ եղել եմ փողոցում՝ Լևոնից սկսած։ Ես ոչ թե եղել եմ ժողովրդի կողքին, ինչպես հիմա ընդունված է ասել, այլ եղել եմ ժողովուրդ: Շարժմանը միանալով՝ շունս արտահայտեց այն, ինչ ես զգում էի: Ես հասկացա ոստիկանները վախենում են այդ երիտասարդներից, սերնդափոխություն տեղի ունեցավ, ես հպարտ եմ:Այն օրը, երբ ձերբակալեցին Նիկոլին ես զայրացա, հասկացա, որ ինչ-որ բան կկատարվի, քաոս էր, բայց հայտնվեց Տեր Շահեն: Ժողովրդին հնարավոր չէ կոտորել, պետք է բոլորով ոտքի կանգնել: Պետականությանը սպառնացող վտանգ կա, միակ փրկությունը Նիկոլ Փաշինյանն է»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։