Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդին էվակուացրել են King Khaled ռազմաբազայի բուկեր։ Այդ մասին Twitter-ում գրել է լրագրող Ալի ալ-Ահմեդը։
Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ի լրագրող Մարգերիտա Ստանկատին հայտնել է, որ լուրջ որևէ բան չի եղել, պարզապես միապետի նստավայրին շատ է մոտեցել մի խաղալիք դրոն՝ անօդաչու թռչող սարք։
Այս մասին գրել է նաև Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Մինչդեռ այս միջադեպի առնչությամբ սաուդյան որոշ ԶԼՄ-ներ գրել են պետական հեղաշրջման փորձի մասին։