Ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 192 մարդ: Այս մասին փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով ողջամիտ ժամկետում դադարեցնել ցույցը, այլապես ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի այն:
Լուսանկարը՝ Photolure-ի