Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից հետո արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կիսով չափ կնվազեն. Լևոն Ալթունյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն ապրիլի 18-ին երեկ հանդիպել է Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի տարածաշրջանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի թերապևտների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների հետ։ Պարբերաբար շարունակվող այս հանդիպումների ընթացքում, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, քննարկվում են նաև իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կարևորելով չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացության ցուցանիշի նվազեցումը` Լևոն Ալթունյանը վստահություն է հայտնել, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացման արդյունքում 10 տարի անց Հայաստանում կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կնվազեն առնվազն 50 տոկոսով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Գարդասիլով պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների արդյունքում 9 մլն բնակչություն ունեցող Ֆինլանդիայում արգանդի պարանոցի քաղցկեղից տարեկան մահանում է 1 կին։ Հայաստանում տարեկան միջինում արձանագրվում է 120 մահվան դեպք։ Պատվաստումների հետևանքով ո՛չ Ֆինլանդիայում և ո՛չ էլ պլանային պատվաստում իրականացվող 70-ից ավելի որևէ երկրում չբերության մակարդակը չի բարձրացել»,-ասել է Լևոն Ալթունյանը` բժիշկներին հորդորելով ծնողներին երբեք չպարտադրել, այլ համոզիչ փաստարկներով և թվերով ներկայացնել պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։

Մանկաբույժները վստահեցրել են, որ կյանքեր փրկող այս ծրագրի իրականացման պատասխանատվությունը պարտադրում է հետևողական լինել, և իրենք ամեն ինչ կանեն ոչ մասնագետների կողմից ծնողների շրջանում սերմանված վախի մթնոլորտը հաղթահարելու համար։

Լևոն Ալթունյանը կարևորել է բնակչության հետ ավելի հաճախ շփվող, ծննդյան առաջին օրերից սկսած նրանց առողջության նկատմամբ հսկողություն սահմանող և մշտապես պատասխանատվություն կրող մասնագետների ամենօրյա աշխատանքը։ Նախարարի պաշտոնակատարը նրանց ներկայացրել է ինչպես ԱԱՊ օղակի բարեփոխումների տեսլականը, այնպես էլ ոլորտում իրականացվող այն ծրագրերը, որոնց արդյունքում առաջիկայում կբարելավվեն մատուցվող բժշկական ծառայությունների որակը և ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը։

«Մենք կօգնենք, որ դուք ավելի տեղեկացված լինեք համակարգում իրականացվող բոլոր ծրագրերի մասին, որպեսզի դրանք հասցնեք մեր բնակչությանը»,-ասել է Լևոն Ալթունյանը ԱԱՊ օղակի մասնագետներին` ներկայացնելով իրենց համար ստեղծված տեղեկատվական հարթակը, որտեղ նրանք կստանան հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում