Իսլանդիայում երկամյա ընդմիջումից հետո մտադիր են վերականգնել կետերի որսը, հաղորդում է Visir.is-ը։
Hvalur hf ընկերությանը թույլ են տվել 161 կետ որսալ, բացի այդ այն նաև կարող է օգտագործել անցյալ տարվա որսի քվորումի մի մասը։
Կետերի որսի թույլտվությունն ուժի մեջ կմտնի 2018-ի հունիսի 10-ից։
Նշենք, որ արդյունաբերության մեջ կետի յուղն օգտագործվում է որպես վառելիք։