ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով՝ ուրախալի է, որ երիտասարդությունն է ոտքի կանգնել։ «Երիտասարդները հիմա քաղաքականության մեջ են փորձարկվում՝ ինչ է հայրենիք, արդարություն ու պայքար։ Ինչո՞ւ մնացածները չեն ուզում հասկանալ։ Հասկացանք՝ Նիկոլը, Նիկոլին դնենք մի կողմ, բա ուսանողները, մարդիկ ասում են՝ ազատ, անկախ Հայաստան։ Խոսքս ուղղում եմ գյուղի համայնքին՝ ինչո՞ւ եք լռվել իմ սիրելի ժողովուրդ, չե՞ք ուզում ձեր կյանքը լավանա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։
Մեր զրուցակիցը շարունակում է. «Սերժ Սարգսյանին թույլ չտվեցին զիջել իշխանությունը։ Որ ասեմ՝ Հոնդուրասի նախագահը, չե՞ք հավատա, չէ՞։ Մեր երկրում չգրված օրենքով իշխանությունը գտնվում է Պուտինի ձեռքում, Ռուսաստանի Սերժն էլ Պուտինն է։ Շատ չեմ ասում՝ 100.000 մարդ թող գա կանգնի Ազատության հրապարակում՝ բռունցը բարձրացնի վերև, ասի՝ Սերժ, հեռացի՛ր, ժամ ենք տալիս քեզ։ Հակառակ դեպքում՝ մենք քեզ կանվանենք մի քանի ժամով հանցագործ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։