Monday, 13 05 2024
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին

Առանց «նկարի» իշխանություն

Թերևս մեկ այլ իրավիճակում իմաստ կունենար հանգամանալից անդրադառնալ Սերժ Սարգսյանի այսօրվա ծրագրային ելույթին, առհասարակ` այն խորհրդարանական մթնոլորտին, քաղաքական խճանկարին, որտեղ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ընտրությունը: Բայց այսօրվա համար դա համարժեք չի լինի, որովհետև Սերժ Սարգսյանի երրորդ իշխանությունը կայանում է հակասական տրամադրությունների համատեքստում, որտեղ խոսքը կամ ծրագիրն օբյեկտիվորեն ստորադասված են ակտուալացված այլ իրողությունների:

Սերժ Սարգսյանի նախագահության երկու շրջանները թեժ էին այն իմաստով, որ իրենց մեջ պարունակում էին քաղաքական իրողությունների, հանրային տրամադրությունների հակասականության ողջ կծիկը: Սարգսյանը կարողացավ վերահսկել համակարգը, դրա մեջ դառնալ առաջինը, գուցե անփոխարինելին, բայց այդպես էլ Սերժ Սարգսյանը չստեղծեց նոր, ավելի կենսունակ համակարգ` վատնելով  արդիականացված ու մրցունակ երկիր կառուցելու համար նախատեսված տասնամյակը:

Իր նախագահության տաս տարիներին Սարգսյանը «կռվում» էր տարբեր ճակատներով` Ռոբերտ Քոչարյանի ազդեցության, Լևոն Տեր-Պետրոսյանի, հետո` Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմության դեմ, սակայն այդ կռիվն, ըստ էության, չուներ պետական, քաղաքական բաղադրիչ, որովհետև չկային ապագայի ռազմավարական տեսլականներ, իշխանության ձևավորման և գործունեության փիլիսոփայությունը փոխելու ձգտում և ցանկություն:

Սերժ Սարգսյանը տաս տարիներին ընդամենը կարողացավ հասնել նրան, որ իշխանությունը փոխանցեց հենց Սերժ Սարգսյանին, ով, իհարկե, ղեկավարելու է ինստիտուցիոնալ այլ միջավայրում, սակայն` ըստ ամենայնի, հին փիլիսոփայությամբ, մտածողությամբ, ինչը երկիրն արդեն փակուղու առջև է կանգնեցրել` ցցուն անորակ կառավարմամբ և դրա հարուցած հանրային անվստահության և անտարբերության պատով:

Սերժ Սարգսյանի նախորդ երկու իշխանությունները ծնվել են ֆորս-մաժորային իրավիճակում` դառնալով անտագոնիզմի ծնունդ, դրա սուբյեկտ, անտագոնիզմի կրող և թիրախ:

Նույն միջավայրում է ձևավորվում նաև վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ինչքան էլ հանրապետականները մատնացույց անեն 2017-ի ապրիլի 2-ի ընտրություններում իրենց համոզիչ հաղթանակը, ակնհայտ է, որ նրանց ու հասարակության անցած տարվա կոնսենսուսի հիմքը բացառապես տաս հազար դրամն է ու չափազանց խախուտ է` երկարաժամկետ ռացիոնալ բաղադրիչ չունենալու հետևանքով: Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի փողոցներում, հենց ասվածի վկայությունն է. իշխանության և հասարակության անցած տարվա կոնսենսուսը լուրջ ճաքեր է տվել, որոնք քաղաքական համակարգում գուցե ուժեղ երկրաշարժ չառաջացնեն, սակայն ծնելու են ցնցումներ, որոնք բացահայտելու են գործող համակարգի բացերը, ծնելու են ֆորս-մաժորային իրավիճակներ: Խորհրդարանում Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած ելույթները, նրան սատարողների շեշտադրումները լավատեսության հիմքեր չեն ծնում, որ ինստիտուցիոնալ նոր միջավայրում իշխանությունը գիտակցում է իրական մարտահրավերներն ու ունի դրանք չեզոքացնելու համարժեք լուծումներ:

Մյուս կողմից` խնդիրն ունի ավելի լայն համատեքստ, որովհետև անտագսնիստական միջավայրում, բարիկադների հետևում չեն կարող ձևավորվել ռացիոնալ, ինստիտուցիոնալ իշխանություն և ընդդիմություն: Ոստիկանական մահակների և հեղափոխական արկածախնդրության դիմակայության հորձանուտում կորում են ինստիտուցիոնալիզմը, ռազիոնալիզմը, առհասարակ` քաղաքականությունը:

Սերժ Սարգսյանը խորհրդարանում ունեցած իր ամփոփիչ ելույթում նշեց, թե Հայաստանում ավարտվում է նկարի, ասել է թե` անձի իշխանությունը: Արդյո՞ք սա հուշում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ադապտացվել նոր ինստիտուցիոնալ իրողություններին, համաշխարհային զարգացման համատեքստին ու հրաժարվել ֆեյք քաղաքական համակարգից, թե՞ գործ ունենք հերթական խոստման, գեղեցիկ կարգսխոսի մասին, որը հենց վաղը մնալու է իներցիոն ավտորիտարիզմի ստվերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում