Friday, 26 04 2024
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են

«Պատրաստվի՛ր, Ռուսաստան, հրթիռները գալիս են». Թրամփը կհարվածի Սիրիայի՞ն, թե՞ Ռուսաստանին

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները վերջին օրերին կտրուկ սրվել են՝ իրավիճակը մոտեցնելով նոր Սառը պատերազմին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Լիբանանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությանը, թե Մոսկվան իրավունք ունի խփել ամերիկյան հրթիռները Սիրիայում ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում:

«Ռուսաստանը խոստանում է խփել Սիրիայի վրա արձակված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետև գեղեցիկ, նոր և «խելացի» հրթիռները գալու են: Չպետք է դաշնակցեիք գազով սպանող կենդանու հետ, որը սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում դրանից»,- հայտարարել է Թրամփը:

Ինչպե՞ս կպատասխանի Թրամփը

Ամեն ինչ սկսվեց ապրիլի 7-ին սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո: Դումայում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվել էին տասնյակ խաղաղ քաղաքացիներ: Թրամփն այդ հարձակման համար մեղադրեց Սիրիայի կառավարական ուժերին՝ հայտարարելով, որ Ասադը թանկ կվճարի դրա համար: Նա չհստակեցրեց, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի պատասխանը, բայց նշեց, որ որոշումը կընդունվի 24-48 ժամվա ընթացքում: Ու թեև Թրամփի նշած ժամկետն արդեն սպառվել է, այնուամենայնիվ, Սիրիայի վրա ռազմական հարձակումն ամբողջությամբ չի կարելի բացառել, առավել ևս եթե հիշենք, որ նման նախադեպ արդեն եղել է ուղիղ մեկ տարի առաջ: 2017 թ. ապրիլի 4-ին քիմիական զենք էր կիրառվել Իդլիբի շրջանի Խան-Շեյխուն քաղաքում, ու կրկին Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները հարձակման համար մեղադրեցին Բաշար ալ-Ասադի կառավարությանը: Ապրիլի 7-ի գիշերը բավական անսպասելիորեն ԱՄՆ-ի ուժերը Միջերկրական ծովի արևելյան ափից «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ արձակեցին Սիրիայի այն ավիաբազայի վրա, որը ամերիկացիների տվյալներով՝ կազմակերպել էր քիմիական հարձակումը Իդլիբի վրա:

Կհարվածեն սիրիական թիրախներին

Հիշելով այս նախադեպի մասին՝ ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն ասում է, որ Սիրիայի վրա ամերիկյան ռազմական հարձակման հավանականությունը պահպանվում է, չնայած որ Թրամփի նշած ժամկետը սպառվել է: Այստեղ, իհարկե, կա մի նրբերանգ. լրատվամիջոցները ճիշտ չեն թարգմանել Լիբանանում Ռուսաստանի դեսպան Զասիպկինի խոսքերը: Մեր զրուցակցի խոսքերով՝ «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ կխփվեն այն հրթիռները, որոնք կարձակվեն ռուսական ռազմաբազաների վրա:

«Դեսպանը նկատի է ունեցել այն, ինչ նախկինում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ հրթիռները կխփվեն, եթե դրանք արձակվեն ռուսական ռազմաբազաների և օբյեկտների վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ներսիսյանը:

Այնուամենայնիվ, սա չէ ամենակարևորը: Կարևորն այն է, որ Թրամփը Սիրիայի հարցում, կարծես, ավելի վճռական է տրամադրված, քան իր նախորդը՝ Բարաք Օբաման, համենայնդեպս հռետորաբանության մակարդակով: Նա, իհարկե, մեղադրել է Օբամային ներկայիս իրավիճակի համար՝ ասելով, որ եթե Օբաման 2013 թ. անցներ իր սահմանած «կարմիր գիծը», ապա Սիրիայի աղետը վաղուց վերջացած կլիներ, իսկ Ասադը կանցներ պատմության գիրկը:

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ նախորդ տարվա սցենարը կարող է կրկնվել, բայց դժվար թե ամերիկացիները հարվածեն ռուսական ռազմաբազաներին:

«Դժվար թե հարվածեն ռուսական բազաներին կամ էլ այն վայրերին, որտեղ կան ռուս զինծառայողներ: Եթե հարվածեն, ապա հարվածելու են սիրիական երկրորդական նշանակության թիրախների: Ավելին, հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Սիրիայի ավիացիայի մեծ մասը իր օդանավակայաններից տեղափոխվել է ռուսական օդանավակայաններ, ուստի հարվածը մեծ կորուստներ չի պատճառի: Կարող են կրկին 50-60 «Տոմահավկ» արձակել, բայց դա կլինի ավելի շատ ցուցադրական գործողություն: Միևնույն ժամանակ հետաքրքիր կլինի հետևել, թե Ռուսաստանն ինչպես կպատասխանի ամերիկացիների նման մոտեցմանը: Դժվար թե Ռուսաստանը ուղղակի ռազմական պատասխան տա Միացյալ Նահանգներին: Կարող են հարձակման ենթարկվել, օրինակ, ընդդիմության ամերիկամետ ուժերը, բայց մեծ չէ հավանականությունը, որ ուղղակի հարված կլինի ամերիկյան ուժերին: Եթե ամերիկյան հարվածների հետևանքով տուժի ռուսական անձնակազմը, ապա իրադարձություններն ավելի բարդ սցենարով կզարգանան, որովհետև շատ դժվար կլինի չպատասխանել այդպիսի սադրանքի, և կարող են լինել տարբեր տեսակի հարվածներ, այդ թվում՝ հարված ամերիկյան ռազմաբազաներին կամ Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին»,- մեկնաբանեց ռազմական փորձագետը:

Պայքար Սիրիայի բաժանման համար

Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը հարցին նայում է քաղաքական տեսանկյունից՝ ասելով, որ բոլոր այս զարգացումները մի բան են ցույց տալիս՝ միջազգային ուժերը պայքարում են Սիրիայի բաժանման համար: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, փորձագետի խոսքերով՝ ամերիկյան հեղինակությունը միջազգային գետնի վրա ընկել էր 2013 թ. հետո, երբ Ռուսաստանն ու Ամերիկան համաձայնության եկան քիմիական զենքը Սիրիայում ոչնչացնելու հարցի շուրջ: Եվ հիմա Թրամփը կա՛մ պետք է ընդունի դա, կա՛մ էլ պիտի փորձի շտկել իրավիճակը:

Վիգեն Չետերյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Իրավիճակը բավական լարված է: Ըստ իմ վերլուծության՝ Սիրիայի բաժանման պայքարն է ընթանում: Իսկապես շատ լուրջ հակասություններ կան ամերիկյան և ռուսական մոտեցումների միջև: Հարցը միայն Ասադի վարչակազմին պատժելը և հարվածելը չէ, որովհետև քիմիական զենք Սիրիայում կիրառվել է ավելի քան 200 անգամ, բայց հստակաբար ընդդիմության վերջին՝ ամենակարևոր տարածքը կորցնելուց հետո հիմա ընթանում է միջազգային ուժերի պայքարը Սիրիայում, և հիմնական հակասությունն այնտեղ ոչ թե ամերիկյան-ռուսական հակասությունն է, այլ Միացյալ Նահանգները պիտի փորձի սահմանափակել Իրանի ազդեցությունը: Այնպես որ, իրավիճակը շատ խառն է և իսկապես վտանգավոր: Գծված սցենարները միշտ փոխվում են, և անակնկալի տվյալը կարող է շատ արագ և վտանգավոր զարգացումների հասցնել: Քիմիական զենքի հարձակումից հետո երկրորդ տվյալը հարձակումն էր Թայֆուր օդանավակայանի վրա, և ռուսական աղբյուրները հայտարարեցին, որ հարձակումն իրականացվել է Իսրայելի կողմից: Այդ հարձակումը ո՛չ քիմիական զենքերի վրա էր, ո՛չ էլ Ասադի բանակի, այլ իրանական զորախմբերի: Այսինքն՝ ակնհայտ է, որ պայքարն այսօր ընթանում է ուժերի վերաբաշխման շուրջ»:

Միջուկային պատերազմի կործանարար հետևանքները

Ըստ էության, Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերություններն արդեն իսկ գտնվում են Սառը պատերազմի վիճակում ամերիկյան վերջին պատժամիջոցների սահմանումից հետո, և շատ քիչ ոլորտներ են մնացել, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համագործակցում են: Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ հարաբերությունների սրման հաջորդ քայլը պատերազմն է, բայց որպեսզի լարվածությունը վերաճի պատերազմի, ամերիկյան ուժերը պետք է հարված հասցնեն ռուսական թիրախներին, իսկ դրա հավանականությունը ցածր է: Ինչպես Սառը պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր երկու գերտերություններին ուղղակի ռազմական բախումից հետ է պահում մի կարևոր գործոն՝ ռազմավարական միջուկային սպառազինությունը, որն ունեն թե՛ Ամերիկան և թե՛ Ռուսաստանը:

«Միջուկային զենքը թույլ կտա ջնջել այդ երկրները աշխարհի քաղաքական քարտեզից: Եթե բանը հասնի ռազմավարական միջուկային զենքով հարվածների փոխանակման, ապա բոլոր խոշոր քաղաքները կոչնչացվեն, կմնան միայն բնակչության մնացորդները փոքր բնակավայրերում: Ուստի այն զսպում է ուղղակի ռազմական բախումից»,- նշեց Լեոնիդ Ներսիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում