Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Թրամփը «նամակ» ուղարկեց Մոսկվային «Տոմահավկ» հրթիռներով

Սիրիայում և սիրիական հակամարտության շուրջ իրադարձությունները վերջին օրերին զարգանում են սրընթաց կերպով: Երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջանում գտնվող Խան-Շեյխուն քաղաքում կիրառվել է քիմիական զենք: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն (SOHR) կազմակերպության տվյալներով՝ քիմիական հարձակման հետևանքով զոհվել է 72-ից 100 քաղաքացի, այդ թվում՝ 20 երեխա և 17 կին: Արևմուտքի պետությունները, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները և իր դաշնակիցները հարձակման համար մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը և վերջինիս դաշնակից Ռուսաստանին: Նախորդ գիշեր տեղի ունեցածին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ քիմիական հարձակումը խաղաղ բնակիչների վրա անվանելով «բարբարոսություն»: Ապրիլի 7-ի գիշերը, Սիրիայի ժամանակով 4:40-ին, ինչպես հաղորդում է Պենտագոնը, ԱՄՆ-ի ուժերը Միջերկրական ծովի արևելյան մասից «Տոմահավկ» տեսակի հրթիռներով 59 անգամ կրակել են Սիրիայի այն ավիաբազայի վրա, որը ամերիկացիների տվյալներով՝ կազմակերպել էր քիմիական հարձակումը Իդլիբի վրա:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների փորձագետ, Ժնևի համալսարանի դասախոս Վիգեն Չետերյանը:

– Պարոն Չետերյան,  ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Փաստորեն հակամարտությունը նոր սրացո՞ւմ է ստանում՝ հատկապես Ռուսաստանի դիմակայության իմաստով:

– Այո՛, սա նորություն է: 2013-ին՝ նախագահ Օբամայի օրոք, Դամասկոսի արևելյան շրջանում գտնվող Ղուտա շրջանի վրա տեղի ունեցած քիմիական ամենածավալուն հարվածից հետո, որի հետևանքով մոտ 1000-1500 զոհեր եղան, հստակ դարձավ, որ Միացյալ Նահանգները ուղիղ կերպով չի միջամտելու սիրիական տագնապին: Ուրեմն Թրամփի հարվածը նորություն է, փոփոխություն է և ամենակարևորը՝ հստակ նամակ է՝ ուղղված թե՛ Դամասկոսին և թե՛ հատկապես Մոսկվային՝ ասելով, որ ԱՄՆ-ը այլևս ավելի ակտիվ կերպով է մասնակցելու Սիրիայի ներքին հարցերին: Եթե հետևում էիք 2016-ին Ժնևում ընթացող բանակցություններին, պիտի հիշեք Քերի-Լավրով ծավալուն հանդիպումները Սիրիայի հարցով: Այդ հանդիպումները երկար ժամեր տևեցին, տեղի ունեցան Ժնևում և այլ մայրաքաղաքներում: Այնտեղ հստակ էր, որ Միացյալ Նահանգների քայլերը ոչ մի եզրակացության չհանգեցին, և Մոսկվան է սիրիական հարցի ղեկավարը՝ թե՛ ռազմական գետնի վրա և թե՛ քաղաքականորեն: Այս գիշերվա հարվածները, իմ կարծիքով, ուղերձ են՝ ասելու, թե Վաշինգտոնը այլևս դիվանագիտական-քաղաքական զարգացումներում շատ ավելի կարևոր ներկայություն պետք է ունենա:

– Դուք կարծում եք, որ սրանով Միացյալ Նահանգները կրկին վերադառնում է մերձավորարևելյան մեծ քաղաքականությո՞ւն:

– Չեմ կարծում, թե խոսքը 100 տոկոսով վերադառնալու մասին է: Կարծում եմ, որ ԱՄՆ-ը ո՛չ բավարար շահ, ոչ էլ միջոցներ չունի ամբողջովին վերադառնալու Միջին Արևելքի քաղաքական դաշտ: Այսօր միջինարևելյան քաղաքական իրավիճակը շատ բարդ է, այնտեղ կան զանազան ներքին քաղաքացիական պատերազմներ (Իրաք, Սիրիա, Եմեն, Լիբիա), և այնտեղ կան մի շարք օտար պետությունների միջամտություններ: Այսօր միակ բանը, որ Վաշինգտոնը կարող է հստակեցնել, այն է, որ ինքը Սիրիայի ներքին հակամարտության մեջ ավելի ուժեղ դիրք է գրավելու: Անհնար է, որ հակամարտության մեջ Վաշինգտոնը դառնա միակ արտաքին ղեկավարը: Այսօր շատ ուշ է, ոչ էլ ԱՄՆ-ը բավարար միջոցներ ունի: Չպետք է մոռանալ, որ  Թրամփի այս քայլը շատ անակնկալ էր և հավանաբար ունի կարևոր ներքաղաքական, ներամերիկյան քաղաքական հաշիվներ: Երեկ գիշերը տեղի ունեցած հարվածները պետք է վերլուծենք այս ելակետից:

– Կարծում եք, որ Թրամփը նմանատիպ քայլով կարող է նույնիսկ փորձել իր վարկանիշի հարցե՞րը լուծել երկրի ներսում, ինչպես անում են շատ երկրների ղեկավարներ՝ մտնելով պատերազմի մեջ:

– Ամերիկյան ներքին քաղաքական դաշտում երկու կարևոր տվյալ կա: Առաջինը՝ Թրամփն ասում է, որ ինքն ուժեղ նախագահ է, ինքն Օբամայի պես չէ: Օբաման չմիջամտեց, երբ 2013-ին քիմիական հարձակում եղավ Ղուտայի վրա: Նա հայտարարեց, որ միջամտելու է, բայց ի վերջո համաձայնության եկավ, ըստ որի՝ Սիրիայի պետությունը պետք է իր քիմիական զենքերի հնարավորությունները հանձներ ՄԱԿ-ին: Իսկ Թրամփն ասել է, որ ինքն Օբամայի պես թույլ ղեկավար չէ, այլ ուժեղ ղեկավար է: Բայց երկրորդը, որ շատ կարևոր է, Թրամփը մեծ ճնշման տակ է՝ ասելով, թե իր հարաբերություները Ռուսաստանի և նախագահ Պուտինի հետ շատ մոտ են եղել իր ընտրվելուց առաջ: Ուրեմն սա միաժամանակ նամակ է ամերիկյան հանրությանը՝ ցույց տալով, որ ինքը կարող է կարծր դիրքորոշում ընդունել Ռուսաստանի հանդեպ:

– Իր ելույթում Դոնալդ Թրամփը բավականին կոշտ խոսեց՝ ասելով, որ անգամ երեխաներին են սպանել, սա հրեշավոր է արարք է: Կարծում եք, որ ամերիկյան այս կտրուկ արձագանքը միայն քաղաքակա՞ն շահերի դաշտում է, թե՞ նաև հումանիտար հարցերի դաշտում:

– Չեմ կարծում, թե հումանիտար խնդիրները շատ են հետաքրքրում Թրամփին և իր վարչակարգին: Մենք գիտենք, որ Թրամփի իշխանության գալուց հետո Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների պայմանները շատ ավելի լայնացված են, և իրենք մի քանի գործողություններ կատարեցին թե՛ Եմենում, թե՛ Իրաքում, որոնք մեծ ռիսկի տակ կարող էին դնել շատ քաղաքացիների: Եմենում մի հարձակում եղավ «Ալ-Քաիդայի» հետ կապված անձանց դեմ, որի հետևանքով շատ մեծ թվով քաղաքացիներ կարող էին վտանգի ենթարկվել: Այնտեղ ևս կային մեծ թվով երեխաներ և անմեղ քաղաքացիներ, որոնք զոհվեցին: Ուստի չեմ կարծում, թե Թրամփի վարչակազմը շատ է մտահոգված մարդասիրական հարցերով: Այս ամենը քաղաքական մանևրեր են և ոչ ավելի:

– Նկատի ունեմ, որ գուցե Ասադի ռեժիմը իրենց տեսանկյունից «կարմիր գծե՞ր» է խախտել՝ քիմիական զենք կիրառելով:

– Սիրիայում գոնե 2013-ից հետո տասնյակ անգամներ անցել են այդ «կարմիր գիծը», այնպես որ՝ չեմ կարծում, թե ամերիկյան վարչակազմի համար դա է հիմնական պատճառը իրենց նոր քաղաքականության: Կարծում եմ, որ Թրամփն իր ներքաղաքական հաշիվներով, ինչպես նշեցի, ուզում է ցույց տալ, որ ինքն ուժեղ և որոշիչ ղեկավար է, և նաև ուզում է ցույց տալ, թե ինքը կարող է միջազգային քաղաքական կյանքում կեցվածքներ որոշել, որոնք կհակառակվեն ռուսական քաղաքականությանը: Այս երկու տվյալներն ինձ համար ամենակարևոր հարցերն են՝ հասկանալու, թե ինչ եղավ երեկ Սիրիայում:

– Ինչպե՞ս կզարգանան Սիրիայի հակամարտությանը ներգրավված խոշոր պետությունների և հատկապես Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերությունները հետագայում:

– Ամերիկյան «Տոմահավկի» հարվածից հետո Ռուսաստանը հայտարարեց, որ այս քայլն անօրինական է միջազգային օրենքի տեսանկյունից, որը ճիշտ է. ձևականորեն ամերիկյան հարվածները Սիրիայի հանդեպ որևէ միջազգային օրինական հիմք չունեն: Միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական թևի պատճառով ՄԱԿ-ը այսօր ամբողջովին մեկուսացված է և որևէ կոնկրետ քայլ չկարողացավ անել Սիրիայում տեղի ունեցած այս ահավոր պատերազմը դադարեցնելու համար: Ճիշտ է, որ ձևականորեն ամերիկյան հարվածը անօրինական քայլ էր, բայց պետք է նաև ավելացնել, որ մեծ պետությունները չկարողացան կանխել 400 000 մարդկանց սպանությունը, որը եղել է Սիրիայում վերջին 6 տարիների ընթացքում:

Սրանից որևէ եզրահանգում կարո՞ղ ենք անել՝ կապված մեր տարածաշրջանի հետ: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը այս պայմաններում ի՞նչ հարաբերություններ կձևավորեն Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ:

– Դեռ շատ վաղ է եզրակացություններ անելու համար: Նախ, չգիտենք՝ ամերիկյան այս հարվածները միայն նամա՞կ էին՝ ուղղված Մոսկվային, թե՞ նաև բերելու են ուրիշ քայլերի: Երկրորդ հարցն այն է, թե այս հարվածներն ինչպես են ազդելու Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա, արդյոք սա կլինի՞ սկիզբ նոր «սառը պատերազմի», թե՞ Վաշինգտոնից եկած նամակ էր Մոսկվային՝ ասելու, որ ձեր կեցվածքը Սիրիայի հանդեպ անընդունելի է, և պետք է վերանայել դերերը սիրիական հակամարտության շուրջ: Ուրեմն դեռ վաղ է եզրակացություններ անելու համար, բայց կարծում եմ, որ եկող օրերը ավելի կհստակեցնեն այս հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում