Ամերիկյան Թրոյ քաղաքի ոստիկանական բաժանմունքը աշխատանքի է ընդունել կատվիկի։ Նոր աշխատակիցը ընտրվել է մրցութային կարգով՝ վեց թեկնածուների միջից,– գրում է տեղական MLive կայքը։
Հաղորդվում է, որ «հարցազրույց» է անցել հինգ կատու և մի էգ կատու՝ կենդանիների կացարանից։ Ոստիկանները հետևել են կենդանիների վարքին և ընտրել են ծառայության համար ամենահամապատասխան թեկնածուին։ Նշվում է, որ նոր աշխատակիցը աշխատանքի կանցնի մի քանի շաբաթից, նա դեռ շատ փոքր է և ընդամենը 450 գրամ է կշռում։
Ոստիկանները մտադիր են կատվին ներգրավել բնակչության հետ սոցիալական աշխատանքներում և հասարակական միջոցառումներում։ Նաև նրա անունից հաղորդագրություններ են հրապարակվելու սոցցանցերի՝ ոստիկանության էջերում։