![](https://www.1in.am/assets/uploads/2018/04/unnamed-16-2.jpg)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրեց, որ ոստիկանները բերման են ենթարկել ՔՊ անդամների: Իրազեկման ակցիա անցկացնելու ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկվել Մեսրոպ Պապիկյանը ու Նորայր Հայրապետյանը: Ալեն Սիմոնյանի փոխանցմամաբ՝ նրանք շարունակում են մնալ ոստիկանության բաժնում:
«Մենք հիմա գտնվում ենք Արաբկրի ոստիկանության մոտ, իրազեկման համար բերման են եթարկվել, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Երկար ժամանակ է այստեղ ենք, բայց բաց չեն թողում: Սա ընդամենը իրազեկում է եղել: Կարծում եմ, որ պետք է բացատրեն, թե ինչու՞ են օրենքով իրազեկման համար բերման ենթարկում»,- ասել է Սիմոնյանը և տեղեկացրել, որ հաջորդ իրազեկումը լինելու է ոստիկանության այս բաժնի մոտ: