Հունվարին 70-ամյա Էլթոն ջոնը հայտարարեց այն մասին, որ դադարեցնում է համերգային գործունեությունը՝ գրեթե 50 տարվա համերգային շրջագայություններից հետո։ Եվ հիմա երգիչն իր ամուսնու՝ Դեվիդ Ֆերնիշի և երկու տղաների՝ 5-ամյա Էլայջեյի և 7-ամյա Զաքարիայի հետ կյանքն է վայելում Հռոմում։
Շուտով սըր Էլթոն Ջոնը կմեկնի հրաժեշտի շրջագայության՝ երեք տարի շարունակ հրաժեշտ տալով աշխարհով մեկ իր երկրպագուներին. ծրագրված է 300 համերգ։ «Ես հասկացա, որ չեմ ուզում բաց թողնել տղաներիս կյանքը։ Իմ առաջնահերթությունները փոխվել են, և հիմա ինձ համար գլխավորը իմ ընտանիքն է»,– իր որոշումն է բացատրել Էլթոն Ջոնը։