Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

ԱՄՆ պատժամիջոցի ուշագրավ ստվերը Հայաստանի վրա

ԱՄՆ իր պատժամիջոցների ցանկ է ներառել ռուսաստանցի մոտ 3 տասնյակ օլիգարխների և պաշտոնյաների, որոնք համարվում են Պուտինի մերձավորներ: Դա, այսպես ասած, Կրեմլի ցուցակի մեջ ներառված մոտ 200 անձանց շարքից է, որոնք պատժամիջոցների, այսպես ասած, հավակնորդներ էին: Հիշեցնենք, որ այդ ցանկում էին նաև հայեր, այդ թվում՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը երեք հայերից միակն է, որ սերտ և անմիջական առնչություն ունի հայաստանյան իրադարձություններին և, ըստ էության, Հայաստանի խաղացող է նաև: Իհարկե, հազիվ թե բանը հասնի նրան, որ ԱՄՆ պատժամիջոց կիրառի նաև Կարապետյանի հանդեպ, սակայն միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ գործընթացն իր ազդեցությունը կթողնի նաև նրա հանդեպ, այնքանով, որքանով ազդեցություն է ունենալու Ռուսաստանի իշխանական վերնախավի և նաև տնտեսական իրավիճակի վրա:

Մյուս կողմից, սակայն, ամիսներ առաջ, երբ Սամվել Կարապետյանը ներկայացնում էր իր ներդրումային պլանները Հայաստանում էներգետիկայի հետ կապված, դրան ներկա էր նաև ԱՄՆ դեսպանը, իսկ այդ պլաններում կա նաև գործակցություն հորատող ամերիկյան հայտնի ընկերություններից մեկի հետ, որը կլինի Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրման օրինակ: Սրա տնտեսական նշանակությունն ու էֆեկտը թերևս այդքան կարևոր չէ Սամվել Կարապետյանի համար, որքան քաղաքականը և ակնհայտ է, որ Կարապետյանը փորձում է Հայաստանում ձևավորել երկխոսության հարթակ ամերիկյան կողմի հետ Ռուսաստանում ունեցած ռիսկերը չեզոքացնելու համար: Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, թե որքանով է դա նշանակություն ունեցել Հայաստանում ապրիլին վարչապետի և կառավարության խնդրում Կարապետյանի դերակատարության և հավակնությունների վրա, քանի որ մեկ տարի առաջ ակնառու էր, որ նա բավականին հավակնոտ նպատակներ ուներ Կարեն Կարապետյանի վարչապետության առումով, և նախընտրական թեժ շրջանում հայտարարեց Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին, ասելով, որ վարչապետը ամեն օր գոլ է խփելու: Մինչդեռ, այսօր պարզվում է, որ նա ամեն օր գոլ է բաց թողել:

Ընդ որում հետաքրքիր էր, որ այն օրը, երբ Հայաստանում Կարապետյանները հայտարարում էին ներդրողների ակումբի մասին, Սերժ Սարգսյանն Արցախում էր և անում էր ըստ էության կոնտր հայտարարություններ, որ միշտ եղել է և լինելու է այնտեղ, որտեղ ամենից պահանջված կլինի անվտանգության խնդիրներին ծառայելու տեսանկյունից: Հետո Սերժ Սարգսյանը ևս մասնակցեց Սամվել Կարապետյանի 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի շնորհանդեսին, որին ներկա էր նաև ԱՄՆ դեսպանը, և որին ներկա չէր Կարեն Կարապետյանը: Սամվել Կարապետյանն ԱՄՆ պատժամիջոցների հավակնորդների ցուցակում հայտնվեց, իհարկե, դրանից ավելի ուշ, սակայն չի բացառվում, որ խնդիրն այստեղ՝ Հայաստանում Կարապետյանի դերակատարումը նաև որոշակի վերահսկողության տակ պահելն է, պայմանավորվածություններից շեղում թույլ չտալու համար, որի դեպքում Կրեմլի ցուցակով պատժամիջոցները կարող են ակտիվացվել նաև նրա դեմ: Տվյալ պարագայում խոսքը, անշուշտ, իրադարձությունների ծավալման հնարավոր սցենարային վարկածներից մեկի մասին է, որում, իհարկե, հետաքրքիրն այն է, որ փաստացի գործ ունենք մի տարբերակի հետ, երբ հնարավոր է կասեցնել է Հայաստանում խոշոր բիզնեսի իշխանության ուղղակի անցման գործընթացը: Առաջին անգամ այն կասեցվեց 2015-ի փետրվարին, ընդ որում նաև Սամվել Կարապետյանի ներգրավմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում