Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը հայտնել է ընկերության սնանկության մասին՝ չնայած «Զատկի ձվեր վաճառելով գումար վաստակելու փորձերին»։
«Չնայած գումար վաստակելու փորձերին, այդ թվում նաև Զատկի ձվեր վաճառելով, մենք տխրությամբ հայտնում ենք, որ Tesla-ն սնանկ է ճանաչվել։ Այնքան սնանկ, որ նույնիսկ չեք հավատա»,-Twitter-ի իր էջում գրել է Մասքը։
Tesla Goes Bankrupt
Palo Alto, California, April 1, 2018 — Despite intense efforts to raise money, including a last-ditch mass sale of Easter Eggs, we are sad to report that Tesla has gone completely and totally bankrupt. So bankrupt, you can't believe it.— Elon Musk (@elonmusk) April 1, 2018
Հաջորդ թվիթում Մասքը հայտնել է, որ «սնանկության մասին շատ գլուխներ կան», իսկ Tesla-ն «դրանք բոլորն է հավաքել, ներառյալ՝ 14-րդ գլխի կեսը, որն ամենավատն է»։
«Իլոնին գտել են անգիտակից վիճակում Tesla Model 3 ավտոմեքենայի մոտ նստած, շուրջը՝ «թեսլակիլա»-ի շշեր, իսկ այտերին՝ արցունքի հետքեր»,-եզրափակել է գործարարը։