ՆԱՏՕ-ի բրյուսելյան գլխամասային շտաբում մշտական ներկայացուցիչների մակարդակով տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: Այդ մասին տեղեկացնում է Novosti Gruzia-ն:
Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին ներկայացրել է ՆԱՏՕ-ում ինտեգրվելու շուրջ ազգային հանձնաժողովի կողմից հաստատված թվով տասներորդ «Տարեկան ազգային ծրագիրը»:
Փաստաթուղթը գնահատվել է որպես արդյունավետ, հավակնոտ և համապարփակ: Նշվել է, որ Վրաստանը հաջողությամբ կիրառում է բոլոր այն գործիքները, որոնք երկրին մոտեցնում են դաշինքին անդամակցելուն: