Մասաչուսթեսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ստեղծել են սարքավորման առաջին նախատիպը, որը կարող է անապատի չոր օդից խմելու ջուր ստանալ։ Այս մասին հրապարակվել է Nature Communications պարբերականում։
Գիտնականներն իրենց գիտափորձերում ծակոտկեն նյութ են օգտագործել։
Նոր սարքավորման փորձարկման գոտում օդի օրական ջերմաստիճանը տատանվել է +15-25 աստիճանի շրջանակում, իսկ խոնավությունը 30 տոկոս է կազմել։ Մեկ օրում հաջողվել է 250 գրամ մաքուր ջուր ստանալ։