«Ընդդիմադիր շատ ուժեր խաբել են ժողովրդին, ուստի մենք պետք է ստեղծենք մի ուժ՝ համախմբված բոլոր կուսակցություններից, այն մարդկանցից ովքեր չեն ծախվել, որպեսզի ժողովուրդը հավատա այդ ուժին և ես հավատում եմ, որ ժողովուրդը կհամախմբի, որպեսզի օրենքով երկիր ունենանք և թույլ չտանք Սերժ Սարգսյանի ռեժիմը վերարտադրվի։
Ճանապարհը մեկն է՝ ամբողջ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, որպեսզի առանց ցնցումների հեղափոխություն լինի․ ես հավատում եմ, որ դա կլինի, ուստի փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ հեղափոխությունը շուտ լինի, որովհետև ինչքան ժամանակը ձգվում է, այնքան երկիրն ավելի է խորանում ճգնաժամի մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյան, ով երկու օր է արդեն Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։