Պուտինն ու Ասադը խաղաղ բնակչությանը հարվածել են ֆոսֆորային ռումբերով:
Ռուսաստանին և Բաշար Ասադի բանակին պատկանող ինքնաթիռները Արևելյան Գուտայում՝ Դամասկոսի մատույցներում, գցել են ֆոսֆորային ռումբեր:
«Ֆաշիստական դաշնության ավիացիան Արևելյան Գուտայում կիրառել է ֆոսֆորային ռումբեր»,- ասվում է Twitter-ում Duncan MacLeod UA-ի էջում տեղադրված տեսանյութի մակագրության մեջ:
Իր հերթին «Անադոլու»-ն հայտնում է, որ ռմբակոծության հետևանքով զոհվել են առնվազն 61 մարդ և վիրավորվել հարյուրավորները: Հիմնական հարվածը հասցվել է Կեֆեր Բանտա բնակավայրի շուկային: