Friday, 26 04 2024
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին

Իրարանցում, հրմշտոց, վեճ երկաթուղային կայարանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասսայական միջոցառումների ժամանակ մարդիկ երբեմն կորցնում են չափի զգացումը՝ վերածվում ամբոխի։ Մանավանդ՝ եթե որևէ անվճար ապրանք կամ ծառայություն է տրամադրվում նրանց։

Նման օրինակներ շատ ունենք՝ անվճար ուտելիքի համար տգեղ իրարանցումից մինչև գնացքով անվճար երթևեկելու հնարավորություն։ Վերջին դեպքը Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքով Գյումրի մեկնելու ակցիան էր, որը գովազդային նպատակներով իրականացրել էր «Հարավկովկասյան երկաթուղու» ռուսաստանյան տնօրինությունը։

Մարտի 4-ին՝ այդ ակցիայի ժամանակ, խայտառակ իրավիճակ էր ստեղծվել երկաթուղային կայարանում։ Իրարանցում, հրմշտոց, վեճ ու դժգոհություններ, որ անվճար տոմսերը չհասան բոլորին։ 124 տեղանոց գնացքով Գյումրի մեկնելու համար կայարան ժամանածների քանակն անցել էր հազարից։

Սկսել էին տոմսերը խարդախ ճանապարհով բաժանել՝ ծանոթներին և այլն։ Իրավիճակն այնպիսին էր, որ ՀԿԵ տնօրինությունը որոշել էր նախապես հայտարարված հաջորդ երկու անվճար ակցիաներից հրաժարվել։ Սակայն երեկ տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, մարտի 11-ին անվճար են տեղափոխել մարդկանց, բայց նախազգուշական միջոցներ են ձեռնարկել՝ անձնագրերով են տրամադրել տոմսերը և մեկ անձին՝ ոչ ավելի, քան 5 տոմս։

Իսկ երեկ՝ մարտի 16-ին արդեն գնացքը մեկնել է սովորական՝ վճարովի հիմունքներով, և պարզվել է, որ Գյումրի մեկնողների թիվն ընդամենը 20-ն է, իսկ Գյումրիից Երևան մեկնողներինը՝ ավելի քիչ՝ 8 մարդ։

Գնացքն աշխատելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ էքսպրես ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:45-ին՝ հակառակ ուղղությամբ: Մեկ տոմսի գինը 2,5 հազար դրամ է: Սովորական գնացքի տոմսն արժե 1000 դրամ, և այն 1 ժամ և ավելի ուշ է տեղ հասնում, քան էլեկտրագնացքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում