Խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Ելք» դաշինքի համակիրների հետ վիճաբանության մեջ մտած Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դեպքից հետո իր պաշտպանյալին ապօրինի կալանքի տակ պահելու համար։ Հիշեցնենք, որ լռության օրը «Ելք» դաշինքի անդամների հետ վիճաբանություն էր ծագել ՀՀ պետական դրոշը գետնին գցելու համար։ Վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի, ատրճանակ էր հայտնվել, որից, բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։ Կատարվածից հետո Արթուր Այվազյանը՝ Մանախը, կալանավորվել էր, ապա 1 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվել։