Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

Թող քննեն, իմանան՝ ինչ է եղել. Միքայել Հարությունյանը՝ Փաստահավաք խմբի զեկույցը ՀՔԾ ուղարկելու մասին

ՀՀ Գլխավոր դատախազության որոշմամբ՝ Մարտի 1-ի Փաստահավաք խմբի զեկույցն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Հիշեցնենք, որ զեկույցը վերաբերում է բանակի ներգրավվածությանը Մարտի 1-ի իրադարձություններին։

10 տարի անց Մարտի 1-ի գործով այս տեղաշարժը, ըստ էության, շատ ուշագրավ է և մեծապես պայմանավորված է «Ելք» խմբակցության կողմից մարտի 1-2-ի դեպքերին նվիրված խորհրդարանական լսումներով, որից հետո թեման այլ հնչեղություն ստացավ։ Նիկոլ Փաշինյանը դիմեց դատախազություն։ Անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը  երկարատև լռությունից հետո անդրադարձավ Քոչարյանի հասցեին հնչող մեղադրանքներին և Նիկոլ Փաշինյանին համարեց մարտի 1-ի գործողությունների հիմնական կազմակերպիչ և սադրիչ։

Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ ողջունելի է, որ զեկույցն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Եվ եթե ՀՔԾ-ն պատշաճ քննություն իրականացնի, ապա պետք է անդրադառնա այդ ժամանակ զինվորական համակարգում ներգրավված անձանց։

«Ես կարծում եմ, որ ՀՔԾ-ն պետք է անդրադառնա զինվորական համակարգում ապօրինություններ թույլ տված անձանց ։ Եվ առաջնահերթ, իմ կարծիքով, առաջ է գալու Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և այլ անձանց հարցաքննությունը ևս պետք է կատարվի։ Եվ ամենակարևորը՝ պետք է պարզվի, թե նրանք ում հետ են համագործակցել։ Նրանք պետք է պատասխանեն, թե ում հետ էին համագործակցում, ում էին օգնում, ում թիկունքն էին հանդես գալիս»,- ասաց տիկին Սաֆարյանը։

Անդրադառնալով հարցին, թե վստահություն ունի՞, որ ՀՔԾ-ն օբյեկտիվ քննություն կտանի,  և իր նշած հարցերի պատասխանները հանրությունը կստանա, Սաֆարյանը պատասխանեց. «Ստիպված է ինչ-որ բան անել ՀՔԾ-ն։ Այլ խնդիր է, թե ինչ-որ բան անելուց հետո արդյունք կունենա՞նք, թե՞ ուղղակի դա կմնա ձևական քննության համատեքստում»։

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց զրուցել նաև 2008 թվականի մարտի 1-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, մարտի 1-ի վերաբերյալ Փաստահավաք խմբի զեկույցն ուղարկվել է ՀՔԾ։ Փաստահավաք խմբի անդամների խոսքով՝ եթե օբյեկտիվ քննություն գնա, ապա այդ ժամանակ ուժային կառույցների ղեկավարները պետք է հարցաքննվեն և պատասխանատվության ենթարկվեն Մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավման համար։ Դուք Ձեր մեղավորության, պատասխանատվության բաժինը տեսնո՞ւմ  եք։

 – Ես ձեր հարցերին պատասխան չունեմ։ Եթե ուղարկել են, թող քննեն, իմանան՝ ինչ է եղել։

Իսկ եթե այդ քննության ժամանակ պարզվի, որ Դուք էլ եք մեղավոր։

Ինձ էդ թեմայով էլ հարցեր չտաք։

Ինչո՞ւ, պարոն Հարությունյան, Դուք մեղքի բաժին չունե՞ք մարտի 1-ին բանակը ժողովրդի դեմ դուրս բերելու հարցում։ Ռոբերտ Քոչարյա՞նն է Ձեզ հրաման տվել։

Հաջողություն ձեզ։

Միքայել Հարությունյանը անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ ըստ Փաստահավաք խմբի զեկույցի՝ 2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ձևավորման և դրանք հանրության դեմ օգտագործելու համար  ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից ապօրինաբար դուրս են բերվել զինվորական համազգեստ: Այդ նպատակով դուրս է գրվել համապատասխանաբար 950 հատ զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ: Բացահայտման ոչ ենթակա աղբյուրի պնդմամբ՝ դուրս է գրվել ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից` թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ: Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ ուղղակիորեն մատնանշված են հինգ բարձրաստիճան պաշտոնյա և չորս պատգամավորներ, որոնց թիկնազորին մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել ենէ 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ և 140 հատ գլխարկ. Ղազարյան Վաչիկ (վարչապետի աշխատակազմ), Ծառուկյան Գագիկ, Խաչատրյան Սուրիկ, Սարգսյան Լևոն, Բեգլարյան Գագիկ, Աբրահամյան Հովիկ, Մովսիսյան Առաքել, Սեդրակյան Մհեր, Ալեքսանյան Սամվել։

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը, ով արյունալի իրադարձությունների ժամանակ եղել է Հայաստանի նախագահը և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, և այլ պատասխանատու պաշտոնյաներ պետք է հարցաքննվեն, պնդում է նաև Եվրոպական դատարանում «Մարտ 1»-ի 9 զոհերի հարազատների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

«Ազատության» հետ զրույցում Վահե Գրիգորյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է բոլոր փաստերին, ի պաշտոնե հենց նրան են հաշվետու եղել պաշտպանության նախարարության բոլոր այն ստորաբաժանումները, որոնք ներգրավվածություն են ունեցել մարտի 1-2-ի, այսպես կոչված, ոստիկանական գործողություններում։ Բոլոր այդ մարմինները գործել են Ռոբերտ Քոչարյանի իմացությամբ, հակառակ դեպքում կստացվի, թե Զինված ուժերը գործել են առանց գերագույն գլխավոր հրամանատարի թույլտվության՝ դրանով իսկ կատարելով ծանրագույն հանցագործություն: «Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կարող էր, այլև նա հաստատապես տեղյակ է եղել, և առանց որևէ կասկածի հաստատել կամ առնվազն տեղեկացված լինելով՝ չի առարկել մարտիմեկյան իրադարձություններին Զինված ուժերի ներգրավվածությանը։ Սա կարծիք չէ, սա փաստ է», –   ասել է Վահե Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում