Apple ընկերությունը ազատ վաճառքի է հանել iPhone4 հեռախոսները, որոնք նախկինում կարելի էր գնել միայն այն դեպքում, երբ գնորդը որևէ բջջային օպերատորի բաժանորդ էր:
16 ԳԲ-անոց հեռախոսն առանց պայմանագրի կարելի է գնել 649 դոլարով, իսկ 32 ԳԲ-անոցը՝ 749 դոլարով:
ԱՄՆ-ում 2007 թ. Թողարկված iPhone հեռախոսները վաճառվում էին միայն AT&T բջջային օպերատորի հետ երկամյա պայմանագիր ստորագրելուց հետո: Այս դեպքում հեռախոսի գինը կազմում էր 199 դոլար 16 ԳԲ-անոցի համար և 299 դոլար՝ 32 ԳԲ-անոցի համար: