Աստղերը տարբեր միջոցների են դիմում, որպեսզի հասնեն իդեալական կառուցվածքի. ոմանք վիրահատվում են, մյուսները մարզասրահներից դուրս չեն գալիս, իսկ մի մասն էլ, Բեյոնսեի նման, փորձարկումներ է անում սննդակարգի հետ։ Որպեսզի արագ նիհարի մինչև Կոաչելլա երաժշտական փառատոնը, Բեյոնսեն որոշել է ժամանակավորապես բուսակեր դառնալ։
Իր Instagram-ում երգչուհին ելույթի փորձի լուսանկարն է տեղադրել և մեկնաբանել այն. «Կոաչելլային մնացել է 44 օր։ Բուսակերության ժամանակն է»։ Ավելի վաղ նա արդեն դիմել է այդ մեթոդին, երբ ուզում էր մի քանի կիլո նիհարել։ Նա պետք է 22 օր բացառի կենդանական ծագման սնունդը։ Մեթոդը նրա համար մշակել է իր մարզիչը՝ Մարկո Բորգեսը։