Թուրքական Akınrobotics ընկերությունը պլանավորում է ստեղծել մարտական ռոբոտներ, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները: Ռոբոտների մշակման աշխատանքները պլանավորում են իրականացնել Թուրքիայի հարավարևմտյան Կոնյա շրջանում:
Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 13-ին` Ֆիրատ տեխնոլոգիական համալսարանում, Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կազմակերպության աջակցությամբ թուրք ինժեներները ստեղծել էին «ձուկ-ռոբոտ»:
«Ձուկ-ռոբոտի» մշակման վրա ծախսվել է 360 հազար լիր: Այս ռոբոտը կարող է դիտարկումներ իրականացնել ջրի տակ և չի տարբերվում իրական ձկներից: Հետագա տարիներին Թուրքիայում նախատեսվում է ռոբոտների նոր տեսակների մշակում: