Saturday, 27 04 2024
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը

Ադրբեջանի սվինը. Հայաստանից պահանջվում է ուժեղացնել թրենդի հսկողությունը

Միջազգային հանրությունը շարունակում է բավական աշխուժորեն քննարկել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, մասնավորապես դրա ռազմատենչ բնույթը, թեև առ այս իսկապես դժվար է ի վերջո հասկանալ՝ այդ ամենը մուլտիպլիկացիոն բլեֆ էր, թե՞ Պուտինն իսկապես դիմել է ռազմական շանտաժի և վերստին արդիականացրել երրորդ համաշխարհային պատերազմի թեման: Իսկ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն է, մի շարք պատճառներից ելնելով, հատկապես նկատի ունենալով այն, որ ժամանակակից աշխարհում երրորդ համաշխարհայինն ունի պարզապես հիբրիդային դրսևորում և ուժային կենտրոնները բախվում են ոչ թե անմիջականորեն միմյանց, այլ այսպես ասած որոշակի տարածքներում, միջնորդավորված: Այդ իմաստով երրորդ համաշխարհայինն արդեն իսկ տարիներ շարունակ ընթանում է թե Սիրիայում, թե ուկրաինական գոտում:

Հայաստանը կամ Հարավային Կովկասն այդ առումոբ ռիսկային գոտի է, և դժվար է ասել դժբախտաբար, թե բարեբախտաբար: Այսինքն, դժբախտաբար կա բախման ռի՞սկ, թե՞ բարեբախտաբար այն միայն ռիսկ է և դեռևս չի վերածվել բախման: Ահա այդ տեսանկյունից էլ Պուտինի ելույթը և դրանում ռազմական շանտաժի շեշտադրումը Հայաստանի համար իսկապես զգայուն թեմա է, և ոչ միայն Արևմուտք-Ռուսաստան հակադրության համատեքստում՝ որի սահմանին է Հայաստանն ու որի համար ռազմավարական անվտանգության խնդիր է որևէ ճամբարում չհայտնվելը:

Բանն այն է, որ ի լրումն այդ ռիսկերի, կա մեկ այլ հարց: Ռազմական շանտաժը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության, ղարաբաղյան քաղաքականության առանցքը կամ հիմքը: 2016 թվականի ապրիլին այն փլուզվեց, հայկական զինված ուժերի և հանրային կամավորության միասնական ջանքով: Դրանից հետո հարավկովկասյան անվտանգության համակարգի շուրջ բոլորովին նոր իրավիճակ է, որի ճարտարապետը հենց այդ միասնական ջանքն էր: Այդ նոր իրավիճակը ժամանակավրեպ և միջազգայնորեն ոչ լեգիտիմ է դարձրել ռազմական շանտաժի ադրբեջանական քաղաքականությունը, ինչի ևս մեկ վկայություն էր այն, որ միջազգային բոլոր կենտրոնները բացասական արձագանքեցին Երևանի մասին Ալիևի հայտնի աղմկոտ հայտարարությանն ու փաստորեն ստիպեցին հետո Ադրբեջանի արտգործնախարարին հայտարարել, որ Բաքվի համար քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք:

Խնդիրը սակայն այն է, որ, եթե ուժային կարևոր կենտրոններից մեկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, հարավկովկասյան անվտանգության համակարգի պատասխանատուներից և պարեկներից մեկը՝ Ռուսաստանը անցնում է ռազմական շանտաժի իրական քաղաքականության, և ոչ թե դիմում ընդամենը նախընտրական բլեֆի, ներքին սպառման համար, ապա դա կարող է հղի լինել ռազմական շանտաժի քաղաքականության այսպես ասած թրենդավորմամբ, որից կարող է օգտվել այդ քաղաքականության ռեգիոնալ միակ շահառուն՝ Ադրբեջանը:

Ահա այստեղ է Հայաստանի համար Պուտինի ուղերձի գլխավոր վտանգներից մեկը, գուցե ավելի, քան ընդհանրապես Ռուսաստան-Արևմուտք դիմակայության առավել սրացումը: Վերջին հաշվով, այդ առումով Արևմուտքը ըմբռնելով Հայաստանի գլոբալ խնդիրները, մեծ հաշվով չի առաջացրել Հայաստանի մասով այնպիսի ճնշում, որը կբերեր Ռուսաստանի կոշտ հակազդեության կամ Երևանին կստիպեր կատարել ծայրահեղ ընտրություն, ինչպես օրինակ Ուկրաինայում:

Եվ այդ իմաստով Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը լայն առումով ավելի շատ տեսական ռիսկեր է պարունակում բուն Հայաստանի համար, իսկ գործնական մարտահրավերները կարողեն ձևավորվել ռուսական քաղաքականության մեջ ռազմական շանտաժի բաղադրիչի թրենդավորման դեպքում, քանի որ այդ պարագայում Մոսկվան անկասկած կփորձի ձևավորել նաև որոշակի «կոալիցիոն» կամ «դաշնակցային» շղթա: Իսկ այդտեղ Ադրբեջանը կանգնած կլինի ինչպես սվին: Հայաստանը պետք է աչալուրջ լինի հենց այդ ուղղությամբ, եթե Պուտինի ուղերձը մուլտֆիլմ կամ համակարգչային անիմացիա չէր միայն, այլ իրական քաղաքականություն: Երևանը չպետք է թույլ տա ռեգիոնալ անվտանգության համատեքստում հետապրիլյան թրենդի փոփոխություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում