Պուերտոռիկյան էներգետիկ Duke Energy ընկերությունը դրոններով է վերազինվել: Անօդաչու սարքերի օգնությամբ օպերատորները կարողանում են փնտրել և գտնել էլեկտրափոխանցման վնասված գծերը և նորոգել դրանք: Դրոնները աշխատում են զույգով. մեկը փնտրում է լարերի խափանված մասը, մյուսը զբաղվում է նորոգման աշխատանքներով:
Դրոնների օգտագործումը պայմանավորված է Պուերտո-Ռիկոյի բարդ լանդշաֆտով և սովորական աշխատակիցների համար կյանքին սպառնացող վտանգով:
Նորոգողներն օգտագործում են AceCore Technologies ընկերության Zoe դրոնները: Դրանցից յուրաքանչյուրը 18 հազար դոլար արժե: Այն կարող է օդում մնալ մինչև 40 րոպե և 7-8 կգ բեռ բարձրացնել: Եթե այս փորձը հաջողությամբ պսակվի, ապա այսպիսի սարքեր կօգտագործեն նաև պուերտոռիկացիների ամերիկյան գործընկերները: