Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այնտեղից ավելի քան 30 մարդ է տարհանվել։ Կա 24 զոհ, վիրավորներ։ Զոհերի թիվը կարող է աճել։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և ԱԻՆ-ի համատեղ հայտարարության մեջ։
Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 1-ի երեկոյան, սակայն այն հաջողվել է մարել միայն մարտի 2-ի առավոտյան: Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում։