Sunday, 12 05 2024
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Համակարգաստեղծ» ողբերգության կապիտալիզացիան

Խորհրդարանում «Ելք» դաշինքը լսումներ է կազմակերպել Մարտի 1-ի թեմայով, որի այսպես ասած առարկան հայտարարության տեքստն է, որ դաշինքն առաջարկում է ընդունել ԱԺ մակարդակով՝ տասնամյա տարելիցի կապակցությամբ: Մարտի 1-ը Հայաստանում շարունակում է մնալ պետական և հասարակական-քաղաքական կյանքի բաց վերք, և մանիպուլյատիվ հսկայական տարր պարունակող գործոն միաժամանակ: Տասնամյակի ընթացքում Մարտի 1-ի հարցում ջանք, եռանդ, առողջություն են ներդրել շատերը, և շատերը նաև մակաբուծել են դրա վրա: Առիթ ունեցել ենք տարբեր տարիներին անդրադառնալ խնդրի ոչ միայն իրավական և բարոյական, այլ քաղաքական ասպեկտին և արձանագրել, որ այդ ողբերգությունը Հայաստանում գործնականում հայտնվել է 2008-ից հետո հիմնարար տրանսֆորմացիոն ներքին և թերևս նաև արտաքին գործընթացների հիմքում: Օրինակ, ինչպե՞ս կպահեր իրեն Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտության հարցում, եթե չլիներ Մարտի 1-ի բեռը նրա նախագահական ուսին: Դա ամենևին հռետորական հարցադրում չէ և վկայում է, որ խնդիրը ունեցել է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ահռելի ազդեցություն:

Միևնույն ժամանակ, ինչպիսի՞ն կլիներ ներիշխանական հարաբերակցությունն ու դասավորությունը, ասենք Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան ուժերի հարաբերակցության մասով, եթե չլիներ Մարտի 1-ի տասը զոհը: ներքին այդ պայքարում, որ տևեց գրեթե տասնամյակ, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ մի շարք օբյեկտիվ դիրքային թուլություններն ու թերությունները հմտորեն փոխհատուցում էր Մարտի 1-ի գործոնը նրա դեմ խաղարկելով: Այդօրինակ հարցադրումների և դիտարկումների առիթները անկասկած շատ են և այդ իմասով, մարդկային, պետական այդ ողբերգությունը ներքին և արտաքին քաղաքականության առումով անկասկած եղել է «համակարգաստեղծ» գործոն, որքան էլ անպատեհ չի հնչում տասը մարդու կյանք խլած ողբերգության այդօրինակ բնութագրումը: Այդ իմաստով տխուր խորհրդանշականություն կա նրանում, որ ներկայումս Հայաստանի համար ճակատագրական և պատմական նոր շրջափուլում, երբ ծավալվում են համակարգային խորքային փոփոխություններ՝ արտաքին հիմնարար տրանսֆորմացիաների և անվտանգության մարտահրավերների ուղեկցությամբ, զարգացումները զուգահեռվում են Մարտի 1-ի տասնամյա տարելիցից հետ: Իսկ այդ «կլոր» տարելիցը անկասկած ունի որոշակի ավելի հնչեղություն, հետևաբար առիթ է առավել մեծ ուշադրություն կենտրոնացնելու, ըստ այդմ քննարկումներ գեներացնելու:

Եվ այդ իմաստով, տասը տարի առաջ տասը զոհի արյամբ «համակարգ ստեղծած» ողբերգությունը տեսականում կարող է նույն գործառույթը իրականացնել նաև ներկայիս բարդ շրջափուլում, արդեն կիրառվելով ոչ թե որպես իշխանության լինել-չլինելու տրամաբանության կամ խնդրի լուծման համար կիրառվող անհրաժեշտություն, այլ տասնամյակ առաջ այդ անհրաժեշտության գործադրումից մնացած մի գործիք: Գործիք, որից փաստացի շատերը ունեն իրենց «բաժնեմասը»՝ թե իշխանության, թե ընդդիմության շրջանում, և ներկայումս, երբ դրված է իշխանության և նոր ամբողջական քաղաքական համակարգի բաժնեմասերը հստակեցնելու խնդիր, հավակնող սուբյեկտներից յուրաքանչյուրը ձգտում է Մարտի 1-ի իր բաժնեմասը վերստին ծառայեցնել նոր համակարգի կապիտալիզացիայում տեղ և մասնակցություն ունենալու գործին: Եվ թերևս կա մտավախություն, որ դա, այդ իմաստով, Մարտի 1-ի ամենևին ոչ առաջին ու վերջին տասնամյա տարելիցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում