Երեկ Նյու Յորքից և Լոնդոնից հետո նորաձևության էստաֆետը Միլանն է ընդունել։ Հենց առաջին օրերից Միլանյան նորաձևության շաբաթը սկսել է զարմացնել։
Նորաձևության շաբաթվա երկրորդ օրը իր աշուն ձմեռ 2018-2019 նոր հավաքածուն է ներկայացրել Gucci բրենդի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեն։ Այս էպատաժային շոուն պարզապես ֆուրոր է առաջացրել։
Պոդիումը ներկայացված է եղել վիրահատական սենյակի տեսքով, որով մոդելները անցնում էին վառ բազմաշերտ հագուստներով, գլխարկ–դիմակներով և անսովոր աքսեսուարներով՝ պոկված գլուխներ, կենդանի օձեր և իգուանաներ՝ պայուսակների փոխարեն։