Sunday, 12 05 2024
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսական և իրանական շահերի համադրումը կլինի հօգուտ Հայաստանի

«Այստեղ կա կարևոր խնդիր ` գնի հարցը. ակնհայտ է, որ եթե իրանական կողմն առաջարկի ռուսական գազի առկա գներից ավելի շահավետ տարբերակ, ապա Հայաստանը կարող է օգտվել այդ խողովակից։ Ամեն դեպքում, այս ուղերձը, որը հղել է Հայաստանում Իրանի դեսպանը` չափազանց կարևոր է ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սրանով իրանական դիվանագիտությունը մեկ անգամ ևս փաստում է Հայաստանի կարևորությունը նաև էներգետիկ ոլորտի այս հատվածում», – «Առաջին լրատվական» – ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը` մեկնաբանելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի օրերս հնչեցրած այն հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է «հարմար գնով» գազ վաճառել Հայաստանին։

Վարդան Ոսկանյանի կարծիքով` ակնհայտ է, որ Հայաստանը շարունակում է Իրանի կողմից դիտարկվել որպես կարևորագույն ելք դեպի Եվրոպա, սակայն այս պահի դրությամբ ` իրանցիները չունեն գազային տրանզիտ դեպի Եվրոպա իրականացնելու ենթակառուցվածքային հնարավորություններ։ «Դեռևս որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի Իրանն ի զորու լինի այդ տրանզիտն իրականացնել, բայց կարծում եմ, որ այս ամբողջ համատեքստում շատ կարևոր է արձանագրել մի փաստ ` Հայաստանն Իրանի համար շարունակում է մնալ հետաքրքիր և մենք պետք է մեր ունեցած հնարավորությունների չափով օգտվենք այս ասպարեզից, որպեսզի առաջ տանենք առաջին հերթին մեր երկրի քաղաքական և տնտեսական շահերը», – շեշտեց իրանագետն ու այս համատեքստում ուշադրություն հրավիրեց մեկ այլ գործոնի նկատմամբ ևս. «Շատ դեպքերում այս ամենի վերաբերյալ հարց է ծագում ռուսական կողմի դիրքորոշման հետ կապված. ըստ իս` շատ դեպքերում չպետք է ուռճացնել ռուսական գործոնը Հայաստանում, որովհետև ռուսական շահերի ուռճացումը խրտնացնում է մեր մյուս գործընկերներին։

Մյուս կողմից` Հայաստանը թե քաղաքական, թե տնտեսական դաշտում երբևէ չի գնացել խոշոր շահերի հակասությունների ծիրով, այլ միշտ ձգտել է համադրել խոշոր խաղացողների շահերը և այստեղ խոսքը վերաբերում է նաև այնպիսի զգայուն ոլորտին, ինչպիսին գազն է», – նկատեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով, եթե կարողանանք համադրել ռուսական և իրանական շահերը, ապա դա կլինի ամենաօպտիմալ և ամենաընդունելի տարբերակը Հայաստանի համար, քանի որ շահերի համադրման ճանապարհն ինչպես փորձն է ցույց տալիս չի կարող հանգեցնել հաջողությունների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում