Monday, 13 05 2024
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար

Աղբի մեջ կորած «Երկիր Ծիրանի» Հայաստան

Ինչպես ասում են՝ խոզը որ խոզ է, տակը մաքրում է, նոր է նստում:

Մաքրությունն ամենևին էլ կենցաղում չէ, որ դրսևորվում է: Մաքրասեր լինելը միայն հատակ ու դանակ-պատառաքաղ լվանալը չէ:

Շատ հաճախ մարդիկ սեփական տարածքից, անգամ պատուհանից դուրս են աղբը նետում, քանի որ այն իրենցը չեն համարում:

Մինչդեռ, հաջորդ առավոտյան նրանք ստիպված են լինում անցնել իրենց իսկ աղտոտած տարածքով՝ չմտածելով որ մի օր իրենց երեխաները ստիպված են լինելու խաղալ ծնողների «դիզած» այդ աղբակույտի մեջ:

Այդ անվերջ անտարբերությունն ի վերջո վերադառնում է ի շրջանս յուր: Մենք չենք գիտակցում, որ երբ մեր կացարանը մաքուր է, ուրեմն մաքրասեր ենք, մինչդեռ մենք արևածաղիկն ուտում ենք ու կեղևը թքում գետնին:

Իրականում երևույթն ավելի խոր արմատներ ունի, խնդիրը ոչ թե գործողության, այլ մտածողության մեջ է:

Մենք հաճախ ենք պաթետիկ-պաթետիկ խոսում բարձր արժեքներից, վերևներում էլ անընդհանտ կրկնում են՝ թե բա «պետք է անել ամեն ինչ ավելի բարեկարգ երկիր ունենալու համար»:

Բայց ի՞նչ վեհ գաղափարների մասին կարող է գնալ խոսքը, երբ մինչև օրս շատերը կոշիկները մաքրում են հարևանի դռան դիմացի շորով, որ իրենցը չկեղտոտվի, երբ վերնախավի համար մեկ է, որ իր ժողովուրդը, բառի բուն իմաստով, մեղմ ասենք՝ «աղբի» մեջ կորած է:

Երևանի որոշ հատվածներում կեղտի հետևանքով շնչելուց քթի քաղցկեղ ենք ստանում, սակայն վերևներում այդ մասին լսել անգամ չեն ուզում, դե ինչներին է պետք, կարևորը՝ իրենց դղյակներում փոշի չնստի, մնացածը հեչ․․․

Մայրաքաղաքի որոշ հատվածներում անմարդկային պայմաններով բնակվող շատ մարդիկ կան: Նուբարաշենում արդեն մի քանի տարի շարունակ կոյուղին վնասված է: Գարշահոտից անգամ կենդանիներ են սատկում:

Վերնախավի չինովնիկները այնտեղ բնակվող ժողովրդին ավելի հեշտ կհրամայեն չհոգալ բնական կարիքները, քան որևէ քայլ կձեռնարկեն:

Ինչպես ասում են՝ ձուկը գլխից է հոտում… Նուբարաշենում:

Հիմա կասեք՝ մաքրասիրության մասին այս լոլոն ինչի՞ համար է: Հենա հնդկական սերիալ կնայեինք: Ասեմ՝ այս խնդրի լուծման համար «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները փորձում էին Երևանի քաղաքապետին ուշագնաց անել հենց Նուբարաշենից բերված գարշահոտ «կիսլատայով» (դե կիսլատան այս դեպքում ուրիշ բան նկատի ունենք…), այսպես կոչված՝ «աստված հեռու տանի» անվտանգությունն էլ, հավանաբար լիցքավորվելով «լոլիկով յաիՍնիցայից», քաշքշելով դուրս էր հրավիրում հիշյալ կուսակցության՝ կոյուղաջուրը ավագանու նիստ հասցրած «ընդվզող» կնոջը.

ՀՀԿ-ականները ծեծում էին, ընդ որում՝ նենգաբար, «Ելք»-ը բաժանում, երևույթն ինքնին տգեղ է, երբ տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում, բայց թիկունքից կնոջը հարվածող տղամարդուն բնորոշելու կարիք չկա, կարծում եմ: Բայց պետք չէ մոռանալ, որ տուրուդմփոցի միջոցով հարցեր լուծելը մեզ մոտ դարձել է ավանդույթ: Մանավանդ, որ ոչ մի հարց էլ չի լուծվում:

Նուբարաշենի տարածքում կոյուղաջուրը չի հոսում նախատեսված խողովակով, չէ՞, ոչ թե չի «ուզում» հոսել, այլ պարզապես խողովակ չկա:

Փոխարենն այն լցվում է մերձակա տարածք՝ խեղդամահ անելով տեղի բնակիչներին: Տարածքի 5 շենքերում ապրողները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները ստիպված են շնչել այդ անմարդկային «բուրմունքը»:

Արդեն քանի տարի է դա ոչ մեկին չի հուզում:

Մինչդեռ աշխարհի շատ զարգացած երկրներում կալանավայրը ուղղիչ դեր է ստանձնում, մինչդեռ մեզ մոտ, անգամ ամենակարգապահ դատապարտյալներն են մտածում փախուստի մասին, միայն թե չշնչեն այդ գարշահոտը:

Եթե նույնիսկ մեր կառավարությունը բանտարկյալների նկատմամբ այս չափազանց խիստ մեթոդն է կիրառում, ապա պետք է նկատի ունենալ, որ տարածքում միայն հանցավոր աշխարհի մարդիկ չէ, որ ապրում են: Շրջակայքում կա 5 բնակելի շենք:

Բայց ի՞նչ տարբերություն: Բոլորն էլ մարդ են:

Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապա կարելի է ասել, որ այդ օդը քամին հասցնում է մերձակա էրեբունի համայնք:

Եկեք չմոռանանք, որ կյանքն աստիճան է, գուցե մի քանի տարի հետո ավագանու ռեմբո պաշտոնյաներից մեկի երեխան, թոռը կամ ծոռը ստիպված լինի բնակվել այդ գարշահոտության մեջ․․․ գուցե սա ստիպի չանտեսել և սեփական քթից այն կողմ էլ տեսնել․․․ բայց այդժամ կարող է ուշ լինել․

«Երկիր Ծիրանին» հավանաբար այդքանն էր փորձում հասկացնել քաղաքապետին, որ պետք է քայլեր ձեռնարկել, և գարշահոտությունը վերացնելով, օրինակ հանդիսանալ սեփական ժողովրդի համար․․․ բայց ինչպես շատ հարցեր՝ սա էլ ավարտվեց ծեծկռտուքով:

Հա ու մեկ էլ. մինչ Ավագանու նիստին իրար վրա «կիսլատա» էին լցնում, բենզինն աննկատ թանկացավ ևս 10 դրամով: Բա՜:

Պահպանենք այն ինչ ունենք, վաղը կարող է ուշ լինել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում