Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

Արմեն Սարգսյանն արդեն պատրա՞ստ է

Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ էլ կասի իր վերջնական որոշումը՝ ընդունե՞լ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, թե՞ ոչ: Ընդ որում, հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանն այդ մասին հայտարարել է առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման: Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ, սակայն դաշինքի առաջնորդը օրերս հայտարարել էր, որ ինքը առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, և միայն դրանից հետո կորոշեն՝ սատարե՞լ, քվեարկե՞լ նրա օգտին, թե՞ ոչ:

Փաստորեն, Արմեն Սարգսյանն առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի հետ առանձին հանդիպում ունենալու հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին: Դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը կողմ է նախագահի թեկնածու առաջադրվելուն, այլապես հազիվ թե նա հայտարարեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը արդեն պատրաստ լինելու մասին: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ առանց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու էլ արդեն նա ստացել է «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը, այսպես ասած՝ մեկ փուլով ընտրվելու համար, թե՞ ավելին՝ «Ծառուկյան» դաշինքին ներկայացվել է վերջնագիր, որ եթե պաշտոնապես չլինի սատարում, ապա գործի կդրվի, այսպես ասած, ոչ պաշտոնական մեծամասնությունը, որ ունի Սերժ Սարգսյանը, և որն անկասկած ավելին է, քան ՀՀԿ-ՀՅԴ մանդատների քանակը: Այդ դեպքում անհարմար վիճակում կարող է հայտնվել դաշինքը, քանի որ կստացվի, որ այն գտնվում է անկառավարելի վիճակում՝ իր առաջնորդի համար անկառավարելի:

Այդ տեսանկյունից նախագահի ընտրության հարցում Ծառուկյանը կարծես թե կանգնել է այլընտրանքի բացակայության առաջ: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն էլ կարող է իր հերթին տհաճ անակնկալ մատուցել Արմեն Սարգսյանին, որը վստահ կլինի «ընդարձակ մեծամասնությամբ» ընտրվելու հարցում, սակայն հանկարծ ինչ-որ բան կարող է չգնալ այնպես, ինչպես սպասվում էր, և Սարգսյանի նախագահությունը չի ստացվի «շռնդալից»:

Խնդիրն այն է, որ Արմեն Սարգսյանն իր հեղինակությամբ և միջազգային տնտեսաքաղաքական կապերի կշռով ոչ միայն լինելու է հայկական օլիգարխիայի և ռուսաստանահայ կապիտալի հակակշիռը Հայաստանում, այլ նաև որոշակի մրցակից հենց Սերժ Սարգսյանի համար: Ըստ այդմ՝ ամենևին պետք չէ բացառել, որ Սարգսյանը կփորձի Արմեն Սարգսյանի «թևերը կտրել» հենց խորհրդարանի ընտրությանը:

Այդ տեսանկյունից, ի դեպ, արդեն իսկ նկատվում են հետաքրքիր դրսևորումներ, երբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մի կողմից՝ բաց տեքստով հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը «դասական սցենարով» գործ է, մյուս կողմից՝ իր անհամաձայնությունն է հայտնում Արմեն Սարգսյանի հետ, թե նա չորրորդ հանրապետության առաջին նախագահն է: Անկասկած է, որ Աշոտյանն արտահայտում է ՀՀԿ-ում տիրող տրամադրությունը, իսկ այնտեղ տրամադրությունը ձևավորում է Սերժ Սարգսյանը, որին էլ դուր չի եկել Արմեն Սարգսյանի այդ բնորոշումը, որը փաստացի ձեռնոց է նաև հենց Սերժ Սարգսյանին:

Այդուհանդերձ, «Ծառուկյան» դաշինքի պահվածքն այս դեպքում դառնում է իսկապես առանցքային, և հետաքրքիր է՝ արդյոք մինչև Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կլինի՞ Սարգսյան-Ծառուկյան հանդիպում: Խոսքն Արմեն Սարգսյանի մասին է:

Հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը չի նախաձեռնել հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ: Նկատվում է որոշակի միտում, որ Արմեն Սարգսյանը խուսանավում է, այսպես ասած, անձնավորված հանդիպումներից, որտեղ նա «կարգավիճակով» և «տնտեսաքաղաքական միկրոֆլորայով» ավելի վեր չէ: Նա հայտարարել էր, թե այդպիսի հանդիպումը իմաստ կունենա նախագահ դառնալուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում