Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Ինչ է կատարվում թթվասերի շուկայում. վերահսկողության արդյունքները հայտնի են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները: Հիշեցնենք, որ, «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, վերահսկողության միջոցառումներ են իրականացվել բոլոր այն կազմակերպություններում («Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ-ում), որոնց արտադրանքում արձանագրվել էին անհամապատասխանություններ:

Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում բացահայտվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության և թերի կիրառման արդյունք է, և խնդրի լուծման ուղիներից մեկը, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրումն է:

Վերահսկողության արդյունքում «Չանախ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրամասում եղել է 150 կգ տեխնիակական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող թթվասերի զանգված, որը Ծառայության մասնագետների կողմից ոչնչացվել է, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվել: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում 06.02.2018թ. արտադրված թթվասերի նմուշում արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով:

Հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ. տրվել է կրկնապիտակի միջոցով այն շտկելու հանձնարարական:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերմանն առնչվող խախտումներ, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունն իրականցվում է ոչ լիարժեք:

Հումքի մթերման գործընթացը պատշաճ չի կազմակերպվում նաև «Թամարա» ՍՊԸ-ում, չի իրականացվում արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն օգտագործում է սեփական ֆերմայում արտադրված կաթը, որն էականորեն նվազեցնում է հումքի հետ առնչվող ռիսկերը, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք: Պատրաստի արտադրանքից վերցվել է նմուշ. անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

«Բոնիլատ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում: Կատարվել է 05.02.2018 թվականի արտադրության թթվասերի նմուշառում, փորձաքնության արդյունքներով արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով:

Հումքի մթերման փուլում խախտումներ են արձանագրվել նաև «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ում, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ՝ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք:

«Պարգև» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում: Լաբորատոր փորձաքննությամբ՝ անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Այս արդյունքների հիման վրա՝ Ծառայությունը «Բոնիլատ» ՍՊԸ-ի 05.02.2018թ. արտադրության (0.5 կգ փաթեթվածքով, պիտանիության ժամկետը՝ 9 օր) թթվասերի խմբաքանակը ճանաչել է վտանգավոր, տրվել են արտադրանքի հետ կանչի կարգադրագրեր, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է:

Վտանգավոր է ճանաչվել նաև «Չանախ» ՍՊԸ-ի 06.02.2018թ. արտադրության (200 կգ ընդհանուր զանգվածով, պիտանիության ժամկետը՝ 6 օր) թթվասերը. Ծառայության կողմից տրվել է արտադրական գործընթացի կասեցման որոշում:

Փորձաքննված նմուշներում հակաբիոտիկներ և բուսական յուղ չեն հայտաբերվել:

Ծառայության կողմից տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, խնդիրների լիարժեք լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ինչպես անասնապահության, կաթի մթերումների կազմակերպման, այնպես էլ բուն արտադրության փուլերում:

Հաճախ իրացման կետերում են խախտվում սննդամթերքի պահման պայմանները, որով պայմանավորված էլ առաջանում են մարէաբանական անհամապատասխանություններ: Ներկայումս, Ծառայության աջակցությամբ, ցանցային իրացման կետերում ձևավորվում են որակի հսկողության ստորաբաժանումներ, որոնք մշտապես փոխադարձ կապի մեջ կլինեն Ծառայության հետ՝ ապահովելու համար ամենօրյա հսկողություն: Հատկապես որ՝ խախտումներն այս ոլորտում կրկնվում են. միայն նախորդ տարի Ծառայությունը կաթնամթերքի շուկայում իրականացրել է 66 ստուգում և 14 դիտարկում՝ գերակշիռ մասում արձանագրելով բացթողումներ: Արդյունքում կայացվել է արտադրական գործունությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում:

Հրապարակման մեջ նշված արտադրողների կողմից թողարկվող արտադրանքի համար առկա են համապատասխանության հայտարարագրեր, որը ենթադրում է, որ տվյալ արտադրանքը թե անվտանգության ցուցանիշներով, թե մակշմամբ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկակական պահանջներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում