Նուբարաշենի խճուղու բնակիչները փակել են դեպի ՔԿՀ տանող ճանապարհը: Նրանք պահանջում են, որպեսզի քրեակատարողական վարչությունը նորոգի ՔԿՀ-ի կոյուղին, որպեսզի գարշահոտությունը չտարածվի հարակից շենքերի բնակարաններում․ «հոտից խեղդվում ենք, խնդրին լուծում չի տրվում»,-մեզ հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը: