Մերձմոսկվայում ուղևորափոխադրող Ան–148 ինքնաթիռ է ընկել։
«Սարատովյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որը Մոսկվայից Օրսկ էր ուղևորվում, ընկել է Ռամենսկի շրջանի մոտ։
Օդանավը ռադարներից անհետացել է Դոմոդեդովո օդանավակայանից մեկնելուց հետո։ Անձնակազմի հետ կապ չի եղել։ Ինքնաթիռում 71 մարդ է եղել՝ 65 ուղևոր և 6 հոգի անձնակազմի անդամներ։